13:04 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
255 0 0

Ֆրանսիան կամաց–կամաց բացում է իր օդային դարպասները Հայաստանի առջև. շաբաթը մեկ չվերթ կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 24-ից վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթերը. Facebook սոցցանցի իր էջում լուրը հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։

Նա նշել է, որ թռիչքների վերաբերող հարցերով կարող են դիմել Sabera Tours-ին՝ +374 60 612277, +374 60 612288, +374 10 525555 հեռախոսահամարներով կամ info@saberatours.am էլ փոստով։

Ինչ վերաբերում է վիզա ձեռք բերելու հետ կապված մանրամասներին, ապա կարգին կարող եք ծանոթանալ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան կայքում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսվում է իրականացնել միջազգային չվերթերը։ Երկիրն ավիահաղորդակցությունն առայժմ վերսկսվում է միայն երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ: Օգոստոսի 10-ին թռիչքներ կիրականացվեն դեպի Անթալիա, Բոդրում և Դալաման (Թուրքիա)։

թեգերը:
Փարիզ, Երևան, թռիչք, չվերթ, Հայաստան, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ