08:42 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
138 0 0

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը խնդրել է նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Facebook –ի դեսպանատան էջում գերմանաբնակ հայերին խնդրել է չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին։

Ադրբեջանցիների հարձակումից տուժած հայերը դիմել են կոչով. տեսանյութ

Նա նշել է, որ վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր:

Հրկիզվել է ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի,–գրել է դեսպանը։

Նա խնդրել է նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ, նշելով, որ այս իրավիճակում պետք է լինել առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրել բոլորի ջանքերը հայրենիքի հզորացման համար։

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հայերին կոչ է արել սահմանափակել մթերային շուկաներ այցելությունները

Սմբատյանը նշել է, որ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ուներ, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։ Իսկ այսօր հայտնի դարչձավ, որ ադրբեջանական դիպուկահարից ևս մեկ հայ զինծառայող է մահացել`Աշոտ Գևորգի Միքայելյանը։

Մեկ շաբաթից ավել է` սահմանային լլարվածությունը տեղափոխվել է աշխարհի տարբեր երկրներ, որտեղ հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունենում։Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)

Ըստ թեմայի

Դեսպան Տողանյանը դիմել է Ռուսաստանում բնակվող հայաստանցիներին
ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը, հայերի միությունն ու եկեղեցու թեմերը հայտարարություն են տարածել
Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները հայտարարություն են տարածել
«Ոչինչ բացառել չի կարելի»․ Արգենտինայում ՀՀ դեսպանը՝ սահմանին իրավիճակի սրման մասին
թեգերը:
Աշոտ Սմբատյան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, հայեր, Դեսպան, Հայաստան, Գերմանիա

Գլխավոր թեմաներ