13:01 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնում են Փարիզին։ Ֆրանսիայի իշխանությունը կարծում է, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Այս դիրքորոշումը հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարը նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

«Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել, ու և հույս ունեմ, որ դա կհաջողվի անել», - ասել է Լը Դրիանը։

Նա նշել է, որ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը հիշեցրել է նաև, որ երկիրը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակում է։

​Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հուլիսի 27–ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայկական կողմը ևս մեկ զոհ տվեց` պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Ըստ թեմայի

Արմատական առաջխաղացում չկա․ Զախարովան` ղարաբաղյան բանակցությունների մասին
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի` ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ հայտարարությանը
Հիմա ոչ ոք պատրաստ չէ վնասազերծել «ղարաբաղյան ականը»․ Լուկյանովի հարցազրույցը
Մինսկի խմբի դերն անփոխարինելի է. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ղարաբաղյան հակամարտություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ