14:59 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
215 0 0

ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իվան Դանիլովը խորհրդածում է նավթային շոկի մասին, նշելով, որ համաճարակից հետո նավթի պաշարները կարող են չհերիքել դրա պահանջարկը բավարարելուն։

Նրանց համար, ովքեր սիրում են խոսել այն մասին, որ Ռուսաստանում ամեն ինչ վատ է և շուտով է՛լ ավելի վատ է լինելու, իսկական տոն է սկսվել։ Reuters գործակալության` ՕՊԵԿ-ի աղբյուրները պատմել են, որ նավթ արտահանող երկրների դաշինքն ամենայն լրջությամբ դիտարկում է այն սցենարը, որի դեպքում նավթի պահանջարկը երբեք չի վերականգնվի, և դա բավականին լուրջ հետևանքներ կունենա նավթ արդյունահանող երկրների համար։

Ինչպես հաղորդում է բրիտանական լրատվական գործակալությունը, կորոնավիրուսի համաճարակը և դրան ուղեկցող նավթի գների անկումը ՕՊԵԿ-ի (որը 60 տարի առաջվանից` իր հիմնադրման պահից, նավթի օգտագործման ամենահզոր կողմնակիցն է հանդիսանում) որոշ պաշտոնատար անձանց իրենց հարց տալ՝ արդյո՞ք պահանջարկի այս տարվա կտրուկ կրճատումը չի կանխորոշում մշտական փոփոխությունները, և ինչպե՞ս ավելի լավ կառավարել մատակարարումները, եթե նավթի դարաշրջանը մոտենում է ավարտին։

Չնայած գործակալության յոթ աղբյուրներ (որոնց թվում կան ՕՊԵԿ-ի նախկին և ներկա բարձրաստիճան ներկայացուցիչներ) իբրև թե խոսում են այն մասին, որ նավթի համաշխարհային սպառման վերաբերյալ ՕՊԵԿ-ի երկարաժամկետ կանխատեսումները պետք է վերանայվեն մշտական իջեցման ուղղությամբ, հարկ է նշել, որ կազմակերպության պաշտոնական դիրքորոշումն ամենևին էլ հոռետեսական չէ:

Ըստ էության, հենց այդ պատճառով է, որ Reuters-ի նյութն այդքան բարձր (նույնիսկ կարելի է ասել՝ սկանդալային) հետաքրքրություն առաջացրեց. չէ՞ որ եթե նավթարդյունահանող երկրների դաշինքի կուլիսներում քննարկվում է «նավթի դարաշրջանի» ավարտը, ապա դա իսկապես իրավիճակի լուրջ փոփոխություն է, որը պետք է ստիպի Ռուսաստանին, Կանադային ու Նորվեգիային` վերանայել ապագայի իրենց ծրագրերը:

Նավթային կոլապս. խոշոր ընկերությունները սնանկացման հայտեր են ներկայացում

Ի դեպ, հարկ է նշել, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ արևմտյան (և ոչ միայն արևմտյան) լրատվամիջոցները անանուն (երբեմն էլ ոչ անանուն) բարձրաստիճան աղբյուրների հետ միասին հանդիսավորությամբ հայտարարում են «նավթի դարաշրջանի» արդեն կայացած կամ ուր որ է սկսվող մայրամուտի մասին։

Կորոնավիրուսային տնտեսական ցնցումը, ըստ էության, ոչ մի նոր բան չի ավելացրել նավթի պահանջարկի ենթադրվող կրճատման երկարաժամկետ պատկերին և պարզապես համալրել է այն ցուցակը, որը նախկինում ընդամենը երկու կետ էր պարունակում․ գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոցառումներ և «կանաչ էներգետիկայի» տեխնոլոգիաների աննախադեպ զարգացում:

Համապատասխանաբար, այդ երկու գործոններին այժմ ավելանում է այն թեզը, որ կորոնավիրուսը մոլորակի տնտեսությունն այնպես ջարդուփշուր կանի, որ նավթի պահանջարկի նախկին մակարդակներին առհասարակ այլևս երբեք չենք հասնի։

Այլ կերպ ասած, կորոնավիրուսը կհանգեցնի սպառողների վարքագծի այնպիսի փոփոխության, որ նույնիսկ տնտեսության վերականգնման դեպքում, ընդհանուր առմամբ, այդ սպառողներն իրենք արդեն մեքենայով աշխատանքի չեն գնա (և բոլորը կմնան հեռահար աշխատելու) և հաստատ ոչ մի տեղ արձակուրդ չեն գնա, քանի որ համաճարակի ֆոնին զբոսաշրջությունը կմեռնի:

Դատելով ավանդական զբոսաշրջային ուղղությունների վերականգնման հետ կապված աշխուժությունից, որը նկատվում է աշխարհի ամենատարբեր երկրներում, սպառողական վարքագծի ինչ-որ մշտական փոփոխություն դժվար է ակնկալել։

Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում նավթի գները նորից աճում են

Համաշխարհային տնտեսության վերականգնումը, նույնիսկ եթե այն երկու կամ չորս տարի տևի, միևնույնն է, միայն կդանդաղեցնի նավթի պահանջարկի բնական աճը։ Այն մասին, որ աշխատողների զգալի մասը հեռավար աշխատանքի ռեժիմի կանցնի, խոսում են 2004 թվականից և համացանցի դարաշրջանի սկզբից, սակայն նմանատիպ փորձարկումների մեծ մասը հաջողությամբ չի ավարտվել, քանի որ պարզվում է, որ կարգապահությունն ու արդյունավետությունը հաճախ նվազում են, իսկ հեռավար աշխատող աշխատակիցներն արագ հայտնաբերում են, որ գրասենյակում գտնվող գործընկերներն անձամբ են շփվում ղեկավարության հետ և ավելի լավ են կողմնորոշվում «գրասենյակային քաղաքականության» մեջ։ Արդյունքում ծառայողական աստիճանին մշտապես նրանցից առաջ են անցնում, ինչը հեռավար աշխատանքը ոչ գրավիչ է դարձնում։

Նավթի պահանջարկի համար էական վտանգ կարող է ներկայացնել միայն ինչ-որ իսկական տեխնոլոգիական բեկումը, որը մրցունակ կդարձնի էլեկտրամոբիլները, ինչպես նաև էլեկտրական բեռնատարները և ծովային Էլեկտրական կոնտեյներատարները մրցունակ կդարձնի: Բայց այստեղ կորոնավիրուսը ոչ մի նոր բան չի ավելացրել. նոր տեխնոլոգիաների ռիսկը միշտ էլ եղել է:

Ինչ վերաբերում է նավթից հարկադրաբար հրաժարվելուն կամ «կլիմայի փրկության համար պայքարով» մտահոգ երկրներում ածխաջրածինների վրա կանխարգելիչ հարկ սահմանելուն, ապա Էմանուել Մակրոնի և «դեղին բաճկոնների» փորձը (որոնց բողոքները սկսվեցին բնապահպանական վիշապաչափ հարկի ներդրումից հետո) շատ հստակ ցույց է տալիս, որ վարչարարական միջոցներով անածխածին տնտեսություն կառուցելու փորձը շատ վատ և վտանգավոր գաղափար է, ընդ որում՝ վտանգավոր է ոչ թե նավթարդյունահանողների, այլ «կանաչ պատրանքներ» ունեցող քաղաքական գործիչների համար։

Չի կարելի չնկատել, որ պարադոքսալ ձևով հենց ռեսուրսային արդյունաբերության որևէ ոլորտի ապագայի մասին առավելագույն մտահոգության պահերին այդ ոլորտում ներդրումները ամենագրավիչն են դառնում:

«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Հնարավոր է՝ մեկ-երկու տարի հետո համաշխարհային նավթարդյունահանման ողբալի ապագայի մասին ներկայիս քննարկումները ծիծաղելի դառնան, քանի որ խնդիրները կարող են առաջանալ արդեն նավթի ոչ այնքան պահանջարկի, որքան առաջարկի հետ։

Օրինակ, Financial Times-ին տված հարցազրույցում Parsley Energy հնագույն անկախ թերթաքարային ընկերություններից մեկի նախագահ Մեթ Գելլեհերը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման պիկն արդեն անցել է, ռեկորդային՝ օրական 13,1 մլն բարել մակարդակին տեսանելի ապագայում այն այլևս չի հասնի, և որ ինքը՝ միստր Գելլեհերը, իր կենդանության օրոք չի ակնկալում տեսնել նման բան:

Ավելին` հիմա, երբ դա արդեն քչերին է հետաքրքրում, պարզվում է, որ ԱՄՆ-ում նավթի թերթաքարային պաշարները զգալի չափով կեղծիք են եղել։ Եվ դա ոչ թե «Կրեմլի քարոզչամեքենայի» գնահատականն է, այլ Bloomberg ամերիկյան լրատվական գործակալության հետաքննության արդյունքը:

«Հինգ գործող և նախկին ինժեներ-երկրաբանների հետ հարցազրույցում, որոնք Bloomberg-ի հետ շփվեցին անանուն մնալու պայմանով, նրանք նկարագրում են (կորպորատիվ) մշակույթը, որը պարգևատրում է չափազանցրած լավատեսության համար։ Հարցված ինժեներներից երկուսը նշում են, որ ղեկավարները (թերթաքարային ընկերությունների,–հեղ․) ուղիղ տեքստով իրենց կարգադրել են «ուռճացնել» պաշարները։

Մյուսները հայտարարում են, որ նմանատիպ պահանջներն ինքնըստինքյան ենթադրվում էին, և առավել բարձր պաշտոններ ստանում էին միայն ագրեսիվ գնահատականներ առաջարկող ինժեներները։ Ոմանք ասում են, որ իրենց կամ իրենց գործընկերներին հեռացրել են աշխատանքից, քանի որ իրենք չէին ցանկանում «նկարել» հիմնական ցուցանիշները։

Հաշվի առնելով վերջին տարիներին կոնվենցիոն նավթարդյունահանման մեջ ներդրումների շարունակական անբավարարությունը, կարող է պատահել, որ համաճարակից հետո պահանջարկը վերականգնվի, սակայն նավթի ծավալն այն բավարարելու համար չհերիքի: Եվ նման սցենարի դեպքում, որը շատ ավելի հավանական է, քան թվում է առաջին հայացքից, ՕՊԵԿ+ դաշինքի առջև նույնպես կծառանա արդյունահանման ճիշտ կառավարման խնդիրը, միայն թե արդեն նավթի շատ ավելի բարձր գների պայմաններում։

Նավթային համերաշխություն․ ի՞նչ է լինելու հետո

Ըստ թեմայի

Քաթարը պատրաստվում է դուրս գալ ՕՊԵԿ–ից. էներգետիկայի նախարար
Պեսկովը` Պուտինի դիրքորոշման մասին․ բոլորը շահում են «ՕՊԵԿ+»-ի որոշումից
Ինչ են պայմանավորվել «ՕՊԵԿ+»-ի երկրները․ սա գործարք է, այն էլ ժամանակավոր
թեգերը:
Ռուսաստան, նավթ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ