17:27 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Սիրիայում հայ սակրավորների աշխատանքին զուգահեռ, բժիշկներն էլ բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քմ ականապատ տարածք:

5-я группа армянской гуманитарной миссии в Сирийской Арабской Республике
Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորների ականազերծած տարածքը

«Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 205 087 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քմ տարածք: Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային ական` TM-62П, 2 հատ` ՎՕԳ 17 կրակոց»,–նշված է կենտրոնի Facebook սոցցանցի էջում։

Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների, իսկ առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների: Բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։

5-я группа армянской гуманитарной миссии в Сирийской Арабской Республике
Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները

Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի հայկական ծերանոցին և հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ:

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներին և դժվարություններին՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:

Հիշեցնենք՝ 83 մասնագետից բաղկացած Հայաստանի մարդասիրական առաքելությունը 2019 թվականի փետրվարին սկսել է աշխատանքներ իրականացնել Սիրիայում։

Խումբը կազմված է բժիշկներից ու սակրավորներից, նաև անվտանգության ապահովման խմբից։ Հայ մասնագետները կատարում են իրենց առաքելությունը ռուսական զորակազմի պաշտպանության ներքո։

Ըստ թեմայի

Ականի պայթյունից տուժած սակրավորը որոշել է վերադառնալ Սիրիա. երեխաները խաղում են ականներով
Հայ սակրավորները Սիրիայում 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել
Հայ սակրավորներն ավելի քան 200 պայթուցիկ նյութ են վնասազերծել Հալեպում
թեգերը:
սիրիահայ, Սիրիա, Հալեպ, Սակրավոր

Գլխավոր թեմաներ