12:26 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Թրամփն այս հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ գրել էր նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրությունների հավանական հետաձգման մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի ցանկանում, որ նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրությունները հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով, սակայն կրկին ասել է, որ դեմ է փոստով քվեարկելուն։

«Հետաձգում չեմ ուզում (ընտրությունների անցկացման)։ Ուզում եմ, որ ընտրությունները կայանան։ Բայց նաև չեմ ուզում երեք ամիս սպասել, հետո իմանալ, որ բոլոր քվեաթերթիկները կորել են, և ընտրությունները ոչինչ չեն նշանակում», – ասել է Թրամփը ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ ուզում է` բոլորն ընտրություններին մասնակցեն անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնելով։

Երեկ ԱՄՆ առաջնորդը մտահոգություն էր հայտնել էլեկտրոնային փոստով քվեարկելու հավանականության մասին, ինչը, ըստ նրա, հղի է կեղծիքներով։ Միևնույն ժամանակ նա հարց էր տվել, թե արդյոք կարելի՞ է հետաձգել նախագահական ընտրությունները` COVID-19–ի պատճառով փոստով քվեարկությունից խուսափելու համար։ Այդ ենթադրությունը դուր չէր եկել ոչ միայն դեմոկրատներին, այլև հանրապետականներին։

Թրամփը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը հեշտությամբ կխլի քվեները Բայդենից

Փորձագետները նշում են, որ հեռավար քվեարկության դեպքում ընտրություններին կարող են դեմոկրատներին սատարող ավելի մեծ թվով ընտրողներ մասնակցել, այդ թվում այսպես կոչված «վիճահարույց նահանգներում», որտեղ կուսակցություններից որևէ մեկն ակնհայտ առավելություններ չունի։

Եվ նույնիսկ Թրամփը․ ԱՄՆ նախագահը դիմակ է դրել՝ հակառակ խոստումներին

Ըստ թեմայի

«Նա միշտ ծրագիր ունի». Թրամփի նախկին խորհրդականը Պուտինին լավ բանակցող է համարում
«Նրա վերաբերմունքը Պուտինի նկատմամբ հանելուկ էր». Թրամփի նախկին խորհրդական
Դիմակ դնելը թույլիկների գործն է. Թրամփի ու ՌԴ–ի «գաղտնի կապն» ու Covid-19-ի մեղավորները 
թեգերը:
Ընտրություններ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ