12:34 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
178 0 0

Դոլարի՝ որպես մոլորակի գլխավոր արժույթի կարգավիճակի հավանական կորստի մասին գրել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները:

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

Ամերիկյան խոշոր բանկերից մեկը, որը հայտնի է իր քաղաքական ազդեցությամբ և այն փաստով, որ աշխարհի տարբեր երկրներում տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ բանկի նախկին աշխատակիցներն են, հանդես է եկել ցնցող հայտարարությամբ. դոլարի՝ որպես համաշխարհային գլխավոր արժույթի կարգավիճակը կարող է ավարտվել։

Goldman Sachs-ը ֆինանսական շրջանակներում լայն ճանաչում ունեցող կառույց է, որը կառավարում է մեկ տրիլիոն դոլարի ակտիվներ, մեծ հարգանք է վայելում Ուոլլ Սթրիթում, իր նախկին աշխատակիցներին, ասես հոսքագծի վրա, մատակարարում Է ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձր պաշտոնների, ինչպես նաև կրում է կասկածելի մի տարբերանշան՝ «Վամպիր-կաղամար» (Vampire squid) կորպորատիվ մականունը, որը 2008 թ․-ի ճգնաժամից հետո բանկին կպավ հետաքննող լրագրող Մեթ Տայբիի թեթև ձեռքով:

Երբ «Վամպիր-կաղամարը» հանդես է գալիս հրապարակային ինչ-որ դիրքորոշմամբ, այդ դիրքորոշմանը ստիպված ես ականջ դնել։

Կրկնակի զարմանալի է դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի հեռանկարների քննադատությունը հենց ամերիկյան բանկի կողմից, չէ՞ որ ԱՄՆ-ում «գրանցված» նույնիսկ գլոբալ ֆինանսական կառույցները յուրահատուկ, բայց շատ ակնառու հայրենասիրություն ունեն, որը նրանք պարբերաբար ամրապնդում են ապագա սենատորներին ու կոնգրեսականներին  շռայլ նվիրատվություններ անելով։

Բրենդային պատերազմ. Վաշինգտոնը որոշել է իսկապես պատժել Եվրոպային

Ինչ-որ առումով Goldman Sachs-ը Ամերիկան է, իսկ եթե ավելի հստակ՝ դա ժամանակակից, հաստոցներից հեռացած ու ֆինանսական մանիպուլյացիաների մեջ խորը թաթախված Ամերիկան է: Հիմա ԱՄՆ-ի խորհրդանիշ պետք է համարել հենց այնպիսի ներդրումային բանկը, որն այս պահին խիստ մտահոգ է ամերիկյան արժույթի ապագայի հարցով, որի խնդիրները լուրջ ազդեցություն կունենան առհասարակ Ամերիկայի հեռանկարների վրա։

Պետք է արժանին մատուցել Goldman Sachs-ի վերլուծաբաններին. դեռ գարնանը, երբ ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի տպագրական հաստոցը նոր–նոր էր սկսում արտաժամյա աշխատել համավարակի պայմաններում ֆինանսական շուկաներին և ԱՄՆ բյուջեին աջակցելու համար, իսկ Կոնգրեսն ու Սենատը մտածում էին տնտեսության մեջ բյուջետային հավելումների չափերի և ուղեկցող պակասորդի ավելացման մասին, բանկը հաճախորդների հետ հատուկ հանդիպումներ էր անցկացնում՝ համոզելով նրանց դոլարները փոխանակել ոսկու(կամ նույնիսկ բիթքոինների) հետ՝ ելնելով առաջիկա գնաճի վտանգից։

Հիմա բանկը որոշել է նույն խնդիրը հասցնել առավելագույնս մեծ լսարանի, և դա հիանալի հաջողվել է։ Դոլարի՝ որպես մոլորակի գլխավոր արժույթի կարգավիճակի հավանական կորստի մասին գրել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները:

Անկասկած, պետք է հաշվի առնել, որ (ինչպես արդարացիորեն նշում են Bloomberg-ը և մյուս մեդիամեկնաբանները),  «ֆինանսական շրջանակների մեծ մասում այդ տեսակետը դեռևս գերիշխող չէ, իսկ Goldman-ի վերլուծաբանները չեն ասում, թե կարծում են, որ դա (դոլարի՝ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից զրկվելը) անպայման տեղի կունենա»։

«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Այս տեսակին բնորոշ դիրքորոշումը կայանում է նրանում, որ ԱՄՆ դոլարն «անգամ մոտ չէ պահուստային արժույթի կարգավիճակը կորցնելուն, հաշվի առնելով կապիտալի շուկաների խորությունն ու ԱՄՆ դոլարով իրականացվող միջազգային գործարքների գերակշիռ ծավալը»,- Bloomberg-ին հայտարարել է բրիտանական Barclays բանկի Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում արժութային առևտրի ղեկավար Մայքլ Կրուպկինը:

Խնդիրն այն է, որ երբ այդ դիրքորոշումն ընդունի ամերիկյան վերլուծական հանրույթի մեծ մասը, արդեն շատ ուշ կլինի այն առումով, որ ամերիկյան արժույթի գերակայության վրա հիմնված համաշխարհային համակարգի «ապամոնտաժումն» արդեն ավարտված կամ հետդարձի հնարավորությունը կորցրած կլինի։

Եվս մեկ փաստարկ այն բանի օգտին, որ դոլարային համակարգն իր քննադատներից երկար կապրի, կարելի է համարել այն փաստը, որ 2008-2009թթ․ դոլարը կարողացավ վերապրել անսանձ կերպով փող տպելու նախորդ «նոպան»՝ Դաշնային պահուստների համակարգի կատարմամբ։

Նավթային համերաշխություն․ ի՞նչ է լինելու հետո

Այս փաստարկի խնդիրն այն է, որ տպագրական մեքենայի աշխատանքի ներկայիս ինտենսիվությունը ոչ մի կերպ համեմատելի չէ նախորդ ճգնաժամի ժամանակ տեղի ունեցածի հետ, ինչպես նաև այն, որ 2008-2009 թվականներին ԱՄՆ-ը միաբևեռ աշխարհի անվիճելի առաջնորդն էր։

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. ամերիկյան քաղաքներն այրվում են, երկու առաջատար կուսակցությունները մտածում են առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու հավանականության և հնարավոր քաղաքացիական պատերազմի մասին, իսկ միաբևեռ աշխարհն արդեն չկա, և հարցը միայն  այն է, թե ինչ ձևով կընդունի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև արդեն իսկ սկսված «Սառը պատերազմ – 2»-ը:

Իմաստուն և լավ տեղեկացված «Վամպիր-կաղամար»-ը զուր չէ ահազանգում՝ փորձելով բյուջետային կարգապահության և վերջին 50 տարում ԱՄՆ-ին հսկայական առավելություններ տված համակարգը պաշտպանելու կոչ անել։

Ազդեցիկ բանկի նախազգուշացմանն անպայման ականջալուր կլինեն,  միայն թե արդեն լուրջ կասկածներ կան, որ ամերիկյան քաղաքական գործիչներն ի վիճակի են դեմ գնալ հասարակությանն ու անել քայլեր, որոնք անհրաժեշտ կլինեն դոլարի՝ որպես համաշխարհային գլխավոր արժույթի կարգավիճակը պահպանելու համար։

ԵԱՏՄ երկրներում արտարժույթի փոխանակման հարկ պե՞տք է, թե՞ ոչ. փորձագետների կարծիքներ

Ըստ թեմայի

«Սա դեպի աշխարհի վերջ տանող քայլ է». ինչ կլինի, եթե ԱՄՆ–ն դուրս գա ՌՀՍ-3 պայմանագրից
ԱՄՆ պահուստների կրճատման մասին հրապարակելուց հետո նավթի համաշխարհային գներն աճում են
Իրանը զորավարժությունների ընթացքում պայթեցրել է ԱՄՆ ավիակրի մանրակերտը․ լուսանկարներ
թեգերը:
կրիպտոարժույթ, Միասնական արժույթ, Բանկ, ԱՄՆ, դոլար

Գլխավոր թեմաներ