17:21 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (861)
218 0 0

Օտարերկրացիները, որոնք կխախտեն Վրաստանում օրինական մնալու ժամկետները, ստիպված կլինեն տուգանք վճարել երկրից դուրս գալիս։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 1 - ին դադարել է գործել Վրաստանի տարածքում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրինական կացության արտոնյալ ռեժիմը, որը երկարացվել էր կորոնավիրուսի պատճառով։ Տեղեկությունը հաղորդում Է Sputnik Գրուզիան:

Կառավարությունը դեռ չի հայտարարել այդ ռեժիմը հետագայում երկարաձգելու մասին։

Խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք մինչեւ 2020 թվականի մարտի 14-ը օրինական կարգով գտնվել են Վրաստանում և չեն կարողացել լքել երկիրը կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Այդ ժամանակ Վրաստանի իշխանությունները թույլ են տվել նրանց մնալ երկրում մինչև հուլիսի 31-ը` անկախ վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանալուց:

Եթե կառավարությունը չերկարաձգի իր որոշման գործողության ժամկետը, օգոստոսի 1-ից այն օտարերկրացիները, որոնց փաստաթղթերով Վրաստանում գտնվելու ժամկետներն անցել են, պետք է տուգանք վճարեն երկրից դուրս գալու դեպքում:

Հայտնի է, թե որ երկրների համար է Վրաստանը բացում սահմանները

Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 21-ին ամբողջ Վրաստանի տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն մեկ ամիս ժամկետով: Երկիրն ամբողջությամբ դադարեցրել Է ավիահաղորդակցությունը և փակել է սահմանները օտարերկրացիների համար։

Արտակարգ դրության ռեժիմը Վրաստանում դադարել է գործել դեռ մայիսի 23-ին, սակայն երկրի սահմանները փակ են մնում, իսկ կանոնավոր միջազգային ավիաչվերթերի վերսկսումը հետաձգվել է մինչև օգոստոսի սկիզբ:

Մինչդեռ շատ երկրներ չարտերային չվերթեր են կազմակերպել իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Բացի այդ, շատ երկրներ իրենց քաղաքացիներին դուրս են բերել ցամաքային սահմանով։

Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (861)

Ըստ թեմայի

Հայաստանը ցամաքային սահմանը երեք օրով կբացի Վրաստանի քաղաքացիների համար
Վրաստանում ավելի կարգապա՞հ են, թե՞ թեստերն են քիչ. դեսպանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին
Որ ճանապարհով կգնա Վրաստանը, կամ ամենամոտիկ ծո՞վն էլ անհասանելի կդառնա հայերի համար
թեգերը:
Տուգանք, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Արտակարգ դրություն, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ