12:11 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (856)
77 0 0

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որին հաջորդում են Բրազիլիան և Հնդկաստանը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հատել է 18 միլիոնի սահմանը: Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։

Օգոստոսի 2-ի դրությամբ COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 18 026 303: Համավարակի զոհ են դարձել 688 974-ը։ Կորոնավիրուսն աշխարհում հաղթահարել է ավելի քան 11 մլն մարդ (11 334 694)

Վարակի տարածման տեմպով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը։

ԱՄՆ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել 4 764 318 մարդու մոտ։ Մահացել են վարակվածներից 157 898-ը։

Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 708 876-ի, այստեղ մահվան դեպքերը 93 616-ն են։

Ի՞նչ «հետք» է թողել կորոնավիրուսը ՀՀ–ում. հուլիսի վիճակագրություն

«Հակավարկանիշային սանդղակի» երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 754 117 մարդու մոտ։ Մահերի թիվը 37 415 է:

Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Իսպանիան: Տասնյակում կրկին հայտնվել է նաև Իրանը՝ եզրափակելով այն։

Հայաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 5 մարդ. ամենաերիտասարդը 61 տարեկան է

Չինաստանը, որտեղ անցած տարի առաջին անգամ գրանցվել էր COVID-19-ի բռնկումը, 29-րդ հորիզոնականում է։ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով 50-րդ տեղում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (856)

Ըստ թեմայի

Օտարերկրացիների համար Վրաստանում «կորոնավիրուսային կանգառի» ժամկետը լրացել է
Բաբկինան կորոնավիրուսից հետո անճանաչելիորեն գեղեցկացել է. լուսանկար
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է ՊԵԿ աշխատակիցներից մեկը
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հնդկաստան, Բրազիլիա, ԱՄՆ, Ռուսաստան, կորոնավիրուս, համավարակ, աշխարհ

Գլխավոր թեմաներ