08:52 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Տիեզերագնացները կկարողանան դուրս գալ պարկուճից, երբ մասնագետներն այն զննեն և տախտակամած բարձրացնեն։ Մակերևույթին դիազոտի տետրաօքսիդի չափազանց բարձր քանակության պատճառով անձնակազմի ելքը հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոս – Sputnik․ Ամերիկացի միլիոնատեր Իլոն Մասկի Crew Dragon տիեզերանավն ավարտել է առաջին օդաչուավոր թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան և վերադարձել է Երկիր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նավը վայրէջք է կատարել ջրի վրա` Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի ափերի մոտ։

​Տիեզերագնացները կկարողանան դուրս գալ պարկուճից, երբ մասնագետներն այն զննեն և տախտակամած բարձրացնեն։ Անձնակազմի ելքը հետաձգվել է՝ պարկուճի մակերևույթին դիազոտի տետրաօքսիդի չափազանց բարձր քանակության պատճառով. այն մեծ ծավալների դեպքում կարող է թունավոր լինել։

Այնուհետև տիզերագնացներ Դագ Հերլին և Բոբ Բենքենը բժշկական ստուգում կանցնեն։ Նրանք հատնել են, որ իրենց լավ են զգում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նրանց Երկիր վերադառնալու կապակցությամբ։

Իլոն Մասկի Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայանին բարեհաջող կցվել էր մայիսի 31-ին։ Տիեզերանավը թռել էր մայիսի 30-ին՝ Ֆլորիդայից, Ջոն Ֆիցջերալդ Քենեդու անվան տիեզերական կենտրոնից։

SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը, որում գտնվում են NASA-ի երկու տիեզերագնաց, ինը տարվա ընթացքում ամերիկացիների առաջին օդաչուավոր թռիչքն է իրականացրել դեպի տիեզերք և պատմության մեջ առաջին թռիչքը, որն ամբողջությամբ նախապատրաստվել և իրականացվել է մասնավոր ընկերության կողմից։

Տիեզերական մակարո՞ն, թե՞ տիեզերանավ. արտոնություն`գոյություն չունեցող ընկերություններին

Ըստ թեմայի

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ
Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է մոլորակի 5 ամենահարուստ մարդկանց շարքում
Իլոն Մասկը հրապարակայնորեն վիճել է ընկերուհու հետ տրանսգենդերների պատճառով
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ( NASA), տիեզերք, Իլոն Մասկ

Գլխավոր թեմաներ