11:26 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հիմա հետաքննությունը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ սպանությունը Էնդի Կարտրայտի կնոջ ձեռքի գործն է եղել։ Չնայած, ըստ ամենայնի, նրանք չէին էլ կասկածում, քանի որ կնոջ հնչեցրած վարկածը, թե ռեփերը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչպես պարզվեց՝ հորինված էր։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik․ Հայտնի ռեփեր Էնդի Կարտրայտը (Իսկական անունը՝ Ալեքսանդր Յուշկո) ուզում էր բաժանվել Մարինա Կոխալից, հայտնում է Life Shot տելեգրամ ալիքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Սանկտ Պետերբուրգում հայտնի ռեփեր Էնդի Քարթրայթի մասնատված մարմնի հայտնաբերման սարսափելի պատմությունը։ Կինը խոստովանել էր, որ ինքն է արել, ընդ որում՝ նրան օգնել է մայրը։ Նևսկի պողոտայում գտնվող բնակարանի սառնարանում քննիչները հինգ տոպրակ էին հայտնաբերել հայտնի երաժիշտի մարմնի մասերով։

Քննիչները ուսումնասիրել են երաժիշտի նամակագրությունը կնոջ հետ և եկել այն եզրակացության, որ նրա կյանքում այլ կին է եղել։ Կարտրայտը պատրաստվում էր բաժանվել և գնալ այդ կնոջ մոտ։

Ըստ ամենայնի՝ Կարտրայտն արդեն մի քանի անգամ գիշերն անցկացրել էր սիրելիի մոտ և պատրաստվում էր տեղափոխվել նրա տանն ապրելու։ Նամակագրությունից դատելով՝ օրինական կնոջը, որ Կարտրայտից 2 տարեկան դուստր ունի, այդ փաստը հանել է հավասարակշռությունից։

Հայտնի ռեփերի կինը մասնատել է նրան, որ փրկի խայտառակությունից. 5 տոպրակ է հայտնաբերվել

Հիմա իրավահները պատրաստվում են հարցաքննել ռեփերի սիրուհուն՝ նրանց հարաբերությունների մանրամասները պարզելու համար։

Ռեփերի մարմինը մասնատած կինն իր հերթին շարունակում է պնդել, որ նա մահացել է թմրանյութերի չարաշահումից։ Կնոջ խոսքով՝ ինքը չէր ցանկանում, որ ԶԼՄ-ները գրեն այն մասին, որ ամուսինը չարաշահումից է մահացել, ուստի որոշել է, որ ավելի լավ կլինի, եթե նա «պարզապես անհետանա»։

Հայտնի ռեփերի սպանությանը միայն կինը չէ, որ մասնակից է եղել. մանրամասներ են հայտնի դարձել

Ըստ թեմայի

Սարսափելի սպանություն Մոսկվայում. կինը Վյաչեսլավ Զայցևի մոդելներից էր
Մոսկվայի հյուսիսում զանգվածային սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա
Պետերբուրգում մասնատված ռեփերի կնոջը կասկածում են սպանության մեջ
թեգերը:
Սպանություն, Սիրուհի, Կին, Էնդի Կարտրայտ

Գլխավոր թեմաներ