16:41 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1147 0 0

Չինաստանի հետ սառը պատերազմի անխուսափելիությունը գիտակցելու ֆոնին արևմտյան փորձագիտական հանրությունը սկսում է որոշակի կախարդական միջոց որոնել Պեկինին հաղթելու համար։

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

Վաշինգտոնում, Լոնդոնում կամ Բրյուսելում «Չինական վիշապին խեղդամահ անելու» գործընթացին ուղղված գրեթե բոլոր քննարկումներն այս կամ այն կերպ ենթադրում են ընդարձակ հակաչինական կոալիցիա ստեղծելու տարբերակներ, որպեսզի կոլեկտիվ ջանքերով Չինաստանին մեկուսացնեն, չեզոքացնեն և ողնաշարը կոտրեն գրեթե նույն սխեմայով, որը կիրառվում էր ԽՍՀՄ–ի դեմ պայքարում։

Միաժամանակ եվրոպական որոշ մայրաքաղաքներում և ԱՄՆ–ի «վերլուծական կենտրոններում» արդեն հիմնավորված տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ բազմաթիվ երկրներ (այդ հարցում հատկապես առանձնանում են Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան), ինչպես նաև Ասիայի որոշ երկրներ ՉԺՀ–ի դեմ նոր սառը պատերազմում որպես ԱՄՆ–ի խամաճիկներ մասնակցելու մեծ ցանկություն չունեն։

Ավելին` նրանք չեն ուզում գումարներ վճարել այդ պատերազմում ԱՄՆ–ի հաղթանակի համար։ Քանի որ Եվրոպան փաստացի հայտարարել է, որ սեփական բանակ է ստեղծում, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել է, որ ցանկանում է անկախ արտաքին քաղաքականություն վարել, այդ դեպքում ավելի են մեծանում կասկածներն առ այն, որ հակաչինական մեծ դաշինք ստեղծելը շատ դժվար ու թանկ կլինի։

ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին

Foreign Affairs հեղինակավոր ամսագիրը, որը լույս է տեսնում Council on Foreign Relations («Միջազգային հարաբերությունների խորհուրդ») ազդեցիկ «ուղեղային կենտրոնի» հովանու ներքո, վերլուծում է այս խնդրի վերաբերյալ այն երկու մոտեցումները, որոնցից մեկը կարելի է պայմանականորեն անվանել «Դոնալդ Թրամփի մոտեցում», իսկ մյուսը` «Բորիս Ջոնսոնի մոտեցում»։

Թեև Foreign Affairs–ի նոր հոդվածը հրապարակվել է «Ժողովրդավարության խորհուրդը կարող է փրկել բազմակողմանիությունը (միջազգային հարաբերություններում – խմբ.)» խորագրով, առաջարկված մեթոդներն այդուհանդերձ միտված են աշխարհում Վաշինգտոնի գերակայությունը փաստացի պահպանելուն, տարբերությունը միայն ամերիկյան հեգեմոնիայի պահպանման կոնկրետ ձևերն են։

Ամերիկյան պարբերականի հեղինակները փաստում են, որ առկա աշխարհակարգն ակնհայտորեն դատապարտված է կործանման, իսկ այսօրվա գլխավոր սպառնալիքը ոչ թե կորոնավիրուսն է, այլ Չինաստանն ու Ռուսաստանը։ Երկու լուծում է առաջարկվում, մեկը` Դոնալդ Թրամփից, մյուսը` Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից։

Նշվում է նաև` Ջոնսոնն առաջինն էր, որ նոր կառույցի համար գաղափար տվեց։ Մայիսին նա առաջարկեց տասը առաջատար ժողովրդավարությունների դաշինք ստեղծել, որը բաղկացած կլինի G7 երկրներից` գումարած Ավստրալիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան, և այն անվանել D10, որպեսզի համակարգվի հեռահաղորդակցության ոլորտի քաղաքականությունն ու այլընտրանք ստեղծվի չինական շուկայի առաջատար Huawei–ին, որի գերիշխող դիրքը 5G տեխնոլոգիայում անվտանգության համընդհանուր խնդիրներ են առաջացրել ամենուր։

Հոդվածում նշվում է, որ դրանից հետո Թրամփը չեղարկեց G7–ի հանդիպումը, որը պետք է կայանար հունիսին, և դրա փոխարեն G11 ձևաչափ առաջարկեց աշնանը նախատեսվող գագաթնաժողովին։ Թրամփի առաջարկով նոր խումբը կներառի այն նույն երկրները, ինչ D10–ը, բայց կընդգրկվի նաև Ռուսաստանը։

«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Foreign Affairs–ի փորձագետները խորհուրդ չեն տալիս Ռուսաստանին ներառել այդ ակումբում, և նրանք գերադասում են «D10–ի տարբերակը», այսինքն` Ջոնսոնի սխեման։ Վերլուծաբանների կարծիքով` նույնիսկ եթե Ռուսաստանին ինչ–որ կերպ հաջողվի համոզել մասնակցել հակաչինական պայքարին, միևնույնն է` Թրամփի սխեման շատ անհեռանկարային է լինելու։

Իսկ ահա Ջոնսոնի սխեմայից, արևմտյան փորձագետների կարծիքով, հնարավոր է որոշակի դրական օրակարգ քաղել, այսինքն` միավորող գաղափար, որը թույլ կտա ոչ թե «Չինաստանի դեմ ուղղված դաշինք» ստեղծել, այլ «դաշինք ամեն լավ բանի համար»։

Դրական օրակարգի տակ, իհարկե, դատարկ կարգախոսների կույտ է ենթադրվում` «Ժողովրդավարություն», «Ազատություն» և «Մարդու իրավունքներ»։

Այս մոտեցումը մի խնդիր ունի` «Արտադրված է ԱՄՆ–ում» պիտակով «Ժողովրդավարությունն» ու «Ազատությունը» հազիվ թե Գերմանիայի դեպքում փոխարինեն ռուսական գազը կամ Իտալիայի համար` չինական ներդրումները։ Միացյալ նահանգներին գաղութներ են պետք, այնինչ Եվրամիությանն այդ վիճակին վերադարձնելը հազիվ թե ստացվի, ընդ որում` կարևոր չէ D10, թե G11 ձևաչափում։ Դե իսկ Ռուսաստանի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։

Սիրիայի հակամարտությունը․ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի «ձեռքերն արյունոտ են»

Ըստ թեմայի

Իսրայելը մտնում է մեծ խաղի մեջ. Թուրքիայի ծրագրերը կարող են ձախողվել
Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա
Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում
թեգերը:
Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ