14:35 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Բեյրութում (46)
20010

Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ոչ միայն հայկական եկեղեցին կվերականգնվի, այլ նաև աջակցություն կցուցաբերվի մահացածների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կօգնի մահացած հայերի ընտանիքներին, Բեյրութի Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու համար 200 հազար դոլար կտրամադրի։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Մոմավառություն Երևանում՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի

Նախաձեռնությունը պատկանում է բարերար ու գործարար Սամվել Կարապետյանին։ Հասցեական օգնություն կցուցաբերվի մահացած հայերի ընտանիքներին․ յուրաքանչյուր ընտանիքի 10 հազար դոլար կտրամադրվի։

«Մենք խորապես ցավակցում ենք ու աջակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութում տեղի ունեցած սարսափելի միջադեպի հետևանքով։ Ցավում ենք զոհերի համար ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում այն մարդկանց, որոնց վրա անդրադարձել է այս ծանր ողբերգությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել:

Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել

թեմա:
Պայթյուն Բեյրութում (46)

Ըստ թեմայի

Բեյրութում գտնվող հայ խաղաղապահները պայթյունի վայրից հեռու են. Նաղդալյան
Բեյրութի պայթյունն ու մեծ քաղաքականությունը. որքանով է հավանական ահաբեկչության վարկածը
Բեյրութում պայթած քիմիական նյութը քաղցկեղածին չէ. ո՞ր դեպքում այն կարող է վտանգավոր լինել
թեգերը:
Եկեղեցի, պայթյուն, հայեր, Սամվել Կարապետյան, Բեյրութ

Գլխավոր թեմաներ