09:37 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
411 0 0

Չնայած Ռուսաստանը օգոստոսի 1-ից մասնակի վերսկսել է չվերթերը, «Աէրոֆլոտը» չեղարկել է դեպի 80 տարբեր քաղաքներ նախատեսված չվերթերը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik․  Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը համաճարակաբանական իրավիճակի պատճառով մինչև օգոստոսի 31-ը չեղարկել է մի շարք չվերթեր, այդ թվում՝ դեպի Երևան։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել դեպի Երևան, Ալմաթի, Ամստերդամ, Աթենք, Բանգկոկ, Բարսելոնա, Բեյրութ, Բեռլին, Բիշկեք, Բոլոնիա, Բրյուսել, Բուխարեստ, Վաշինգտոն, Վիեննա, Հոնկոնգ, Դյուսելդորֆ, Քիշնև, Կոպենհագեն, Լիսաբոն, Լոս Անջելես, Մադրիդ, Մայամի, Մարսել, Միլան, Մյունխեն, Նեապոլ, Նիցցա, Նուր-Սուլթան, Նյու Յորք, Օսլո, Փարիզ, Պեկին, Պրահա, Ռիգա, Հռոմ, Սամարղանդ, Թել Ավիվ, Տոկիո, Հելսինկի և այլ չվերթերը:

Նշենք, որ ավիաընկերությունը ապրիլին դադարեցրել էր տոմսերի վաճառքը՝ մինչև օգոստոս։ Օգոստոսի 1-ից Ռուսաստանը սկսել է թռիչքների մասնակի վերականգնումը։

Ե՞րբ և ինչպե՞ս ՌԴ քաղաքացիները կկարողանան վերադառնալ հայրենիք

Համավարակի պայմաններում աշխարհի մի շարք երկրներ կարանտինային միջոցառումներ են ձեռնարկել և փակել իրենց սահմանները օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար, դադարեցվել է կանոնավոր օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Որոշ երկրներ դրանք արդեն բացվել են, սակայն Հայաստանը չի շտապում վերսկսել ավիահաղորդակցությունը։

Ըստ թեմայի

Հայաստանը հատուկ չվերթով դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ կհասցնի Լիբանան
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
թեգերը:
ուղևոր, տոմս, կորոնավիրուս, չվերթ, Երևան, ինքնաթիռ

Գլխավոր թեմաներ