07:39 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Շվարցենեգերի դուստրը՝ 30-ամյա Քեթրինը, ամուսնացած է դերասան Քրիս Պրատոմի հետ։ Երեխայի սեռի մասին դեռ տեղեկություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի- Sputnik. Աշխարհահռչակ դերասան, հայաշատ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ է դարձել։ Ծնվել է Շվարցենեգերի դստեր՝ 30-ամյա Քեթրինի առաջնեկը։ Ուրախալի լուրը հաղորդում է Super պարբերականը։

Շվարցենեգերի դուստրը՝ 30-ամյա Քեթրինը, ամուսնացած է դերասան Քրիս Պրատոմի հետ: Թեև Քեթրինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, սակայն նրա ամուսինը` 41-ամյա Քրիսը, մեկ որդի ունի՝ Ջեքը։

Նշենք, որ 72-ամյա դերասանը հինգ երեխա ունի։ Նրանցից երեքն արդեն ամուսնացած են, սակայն դեռևս միայն Քեթրինն է դերասանին պարգևել պապիկ լինելու երջանկությունը։

Շվարցենեգերը շնիկին սովորեցնում է` ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. տեսանյութ

Ընդամենն ամիսներ առաջ Շվարցենեգերը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ արդեն վաղուց է ցանկանում թոռնիկներ ունենալ, պապիկ դառնալ, բայց և ճնշում չի գործադրում զավակների վրա։

«Գիտեմ՝ վաղ, թե ուշ՝ դա կլինի։ Առնին ու Քրիսն իրենք կորոշեն, թե երբ են դրան պատրաստ»,- ԶԼՄ-ների հետ զրույցում նշել էր դերասանը՝ առանձնացնելով ավագ դստեր ընտանիքը։

Առնոլդ Շվարցնեգերն ասել է, թե որ երկրի կանանց է համարում ամենագեղեցիկը

Շվարցենեգերը ոչ միայն հաջողակ դերասան և պրոդյուսեր է, այլև գործարար: Իր առաջին միլիոնը նա վաստակել է 30 տարեկանում, սակայն ոչ Հոլիվուդյան աստղ լինելու շնորհիվ:

Հիշեցնենք`վերջերս Առնոլդ Շվարցենեգերը մեկ միլիոն դոլար էր նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժկենտրոններին ու բժիշկներին։

Ըստ թեմայի

«Պապդ մահացե՞լ է». Միլիտոնյանի թոռնիկը զվարճալի իրավիճակում է հայտնվել
Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները
Պուտինն ասել է, թե որքան հաճախ է հասցնում շփվել թոռնիկների հետ
«Ուղղակի աբսուրդ է». Ռոբերտ Քոչարյանի թոռնիկներին արգելում են հանդիպել պապին
թեգերը:
դուստր, թոռ, պապիկ, դերասան, Առնոլդ Շվարցնեգեր, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ