14:26 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Մինսկի կենտրոնը փակելու պատճառով բողոքի ակցիաները տեղափոխվել էին քաղաքի ծայրամասեր։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ՕՄՕՆ-ի և Բելառուսի ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք ավելի վաղ Մինսկ էին մտցվել ընտրություններին հաջորդած անկարգությունների և բողոքի ակցիաների պատճառով, լքել են մայրաքաղաքը։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրը. Մինսկում իրավիճակը կայուն է, փողոցներն ապաշրջափակված են, հիմնական ճանապարհների երթևեկությունը` վերականգնված:

Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Ավելի վաղ քաղաքի կենտրոնը փակելու պատճառով բողոքի ակցիաները տեղափոխվել էին քաղաքի ծայրամասեր, բայց ոստիկանության ուժեղացված ջոկատներն անմիջապես տեղափոխվել էին այնտեղ:

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա

Հիշեցնենք`Բելառուսի ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո։ Նրանք համաձայն չեն արդյունքների հետ, որոնց համաձայն` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ

Ըստ թեմայի

Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսի տարածքը
Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել
Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ
թեգերը:
Մինսկ, Բելառուս

Գլխավոր թեմաներ