21:02 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Պաշտոնապես տեղեկությունը ոչ ոք չի հաստատել, սակայն հիմքեր կան կարծելու, որ կողմերը միջադեպին լայն հնչեղություն տալ չեն ցանկանում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Limnos հունական ֆրեգատն (պահակային ծառայության ռազմանավ) ու թուրքական Kemalreis (F-247) ֆրեգատը «բախվել  են» Արևելյան Միջերկրածովի հատվածում մանևրումներ իրականացնելիս: Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Armyvoice.gr պարբերականին։

Իբրև թե միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Արևելյան Միջերկրածովի վիճահարույց տարածքում, որտեղ սեյսմահետախուզում իրականացնելու հետ կապված տեղակայված են Հունաստանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը։

«Հայտնում են, որ երկու նավերը «համբուրվել են», այսինքն` իրենց լեզվով դա նշանակում է, որ նրանք ինչ-որ կերպ առնչվել են, սակայն հավանաբար չեն բախվել», – գրում է պարբերականը` հղում անելով մի քանի աղբյուրի։

Նշվում է, որ երկու կողմն էլ փորձում են խուսափել անվերահսկելի ճգնաժամի հանգեցնող միջադեպերից։

«Նման բան կարող է տեղի ունենալ փոքր տարածքում մանևրումներ իրականացնելու ժամանակ, այնպիսի տարածքում, որտեղ գտնվում է Oruc Reis–ը և կենտրոնացած է ռազմանավերի մեծ քանակ», – գրում է պարբերականը։

Միևնույն ժամանակ Հունաստանի ՌԾՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչը, ինչպես նաև ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ներկայացուցիչը պարբերականի հետ զրույցում այդ տեղեկությունը չեն հաստատել։

Այնուամենայնիվ, ազգային պաշտպանության նախարարության չինովնիկները, անուն չհրապարակելու պայմանով, հայտնել են, որ միջադեպն իրոք տեղի է ունեցել։

«Նրանք հասկացրին, որ լուռ համաձայնություն է ձեռք բերվել, որ հետևանքներից մեծ աղմուկ չծնվի», – գրում է հունական պարբերականը։

Թուրքիայի պատճառով. Հունաստանի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Armyvoice–ը հայտնում է, որ նմանատիպ սրացում տեղի էր ունեցել առաջին օրը թուրքական ռազմանավի և հունական Nikiforos Fokas ֆրեգատի միջև, երբ առաջինը հունական նավին նախազգուշացրել է շատ վտանգավոր մոտեցման մասին։

«Առկա տեղեկության համաձայն` և՛ Հունաստանը, և՛ Թուրքիան, կարծես թե ցանկանում են նման լարվածության մեջ հանդարտություն պահպանել և ակնհայտ է, որ երկու կողմն էլ խուսափում են «վթարից», որը կարող է անկառավարելի մասշտաբի ճգնաժամի հանգեցնել», – գրված է հաղորդագրության մեջ։

Հունաստանը կարող է Հաագայի դատարան դիմել Թուրքիայի հետ տարածքային վեճի պատճառով

Նախօրեին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ նման փոքր տարածքում այդքան նավերի կենտրոնացման պատճառով  վթարի ռիսկն ավելանում է։

Ըստ թեմայի

Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը
Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Մինասյան
թեգերը:
Ճգնաժամ, Ծով, նավ, Թուրքիա, Հունաստան

Գլխավոր թեմաներ