00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմ սկսել Իրաքում և տանուլ տալ Ամերիկան․ ինչպե՞ս դա պատահեց

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցОсвобожденный от ИГ поселок Башиир в иракской провинции Киркук
Освобожденный от ИГ поселок Башиир в иракской провинции Киркук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի այսօրվա ազգային աղետը պայմանավորված կամ հրահրված է առաջին հերթին իրաքյան անհաջող արկածախնդրությամբ. Հիմա արդեն դա կարծես թե ակնհայտ է, կարծում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Դմիտրի Կոսիրևը։

Դմիտրի Կոսիրև

Ամերիկայում վերջերս լույս տեսած գիրքը լավն է ոչ միայն այն պատճառով, որ մանրամասն վերլուծում է, թե 2003 թ․-ի մարտին ինչպես և ովքեր Իրաք ներխուժելու մասին որոշումներ կայացրին։ Գիրքը նաև բանավեճ է հրահրում այն մասին, որ խնդիրը միայն այն ժամանակվա ղեկավար թիմի՝ Ջորջ Բուշի և մյուսների ոչ ադեկվատ լինելը չէ։ Կան նաև ավելի խորքային պատճառներ, օրինակ՝ որտեղի՞ց է ծագել այդ ոչ ադեկվատությունը․․․

Президент РФ Владимир Путин и президент США Дональд Трамп, архивное фото - Sputnik Արմենիա
Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

Խոսքը վերաբերում է Ռոբերտ Դրեյփերի «Պատերազմի սկիզբը․ ինչպես Բուշի վարչակազմը Ամերիկային ներքաշեց Իրաք» (To Start a War, by Robert Draper) աշխատությանը։ Հեղինակը Բուշի ընտանիքի հետ ընկերական կապեր ուներ մինչև այն պահը, երբ սկսեց գրել այս գիրքը․ այդ պահից սկսած նախկին նախագահը հրաժարվեց խոսել նրա հետ։ Բայց մյուսները չհրաժարվեցին։ Դրեյփերը այն ժամանակվա հարյուրավոր պաշտոնյաների հետ հարցազրույցները հավաքեց, ինչը տեքստը երբեմն դարձնում է ոչ այնքան ընթեռնելի, բայց խիստ օգտակար։

Եկեք հարցի գինը դիտարկենք արդեն մեր ժամանակների մարդու հայացքով, և բնավ պարտադիր չէ, որ ամերիկացի լինենք։ Իրաքի պատերազմը ո՞ւր հասցրեց Ամերիկային ու աշխարհին։

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

1․ Ամենաակնհայտը․ վերջ դրվեց 90-ականների այն պատրանքներին, թե հիմա միայն մի գերտերություն կա, որի ձեռքում է այս աշխարհի ղեկը։ Քանի որ գերտերությունը բոլորին ցույց տվեց, որ ակնհայտորեն թույլ հակառակորդի դեմ պատերազմը, իհարկե, կարող է հաղթել (ի տարբերություն անցած դարի 60-70-ականներին Հնդկաչինում տեղի ունեցած դեպքերի), բայց այսպիսի հաղթանակը ոչնչացնում է նաև հաղթողին։

2․ Պարզվեց, որ թե՛ ամենասերտ դաշնակիցները (Գերմանիան և Ֆրանսիան), թե՛ ժամանակին միանգամայն բարյացակամ գործընկերները (Ռուսաստանը) նման իրավիճակում կարող են սեփական տեսակետ ունենալ և անհրաժեշտության դեպքում անտեսել Ամերիկային։

3․ Ստացվեց այնպես, որ օկուպացնելով երկիրը (այսինքն ՝ Իրաքը)` Ամերիկան, իր ամբողջ ֆինանսական և այլ հզորություններով հանդերձ, չկարողացավ այդ երկիրը դարձնել երջանիկ և բարգավաճ։ Նշանակում է՝ ԱՄՆ-ի (և Արևմուտքի) քաղաքական համակարգն ու արժեհամակարգը արտահանման համար պիտանի չեն, ինչը հանգեցրեց ամբողջ աշխարհի տասնյակ պետությունների կողմից ճիշտ մտքերի ու գործողությունների։ Այսինքն՝ պարզվեց, որ առանց Ամերիկայի ոչ միայն հնարավոր է, այլև պետք է առաջ շարժվել։

4․ Կա ևս մեկ, դեռևս լավ չուսումնասիրված հարց՝ ամերիկյան հասարակության ներկայիս պառակտման և գաղափարական փլուզման հարցը, կառավարման ողջ համակարգի, էլ չասած՝ ֆինանսների խնդիրը։ Իսկ այս աղետը տեղի կունենա՞ր, եթե չլիներ իրաքյան արկածախնդրությունը։ Ամեն դեպքում Իրաքն այստեղ էական դեր է ունեցել։

Американские военные на учениях Достойный партнер в Грузии - Sputnik Արմենիա
Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի

Դրեյփերի գիրքը մեզ առաջին հերթին ցույց է տալիս կարծես զուտ պատահական սյուժե՝ ամերիկյան հետախուզության դեգրադացիան։ Պարզվում է, որ 90-ականների վերջին ԿՀՎ-ն խնդիրներ ուներ Բիլ Քլինթոնի վարչակազմի հետ, ընդհուպ մինչև գործակալությունը մի քանի մասի բաժանելու հեռանկարներ։ Բայց տեղի ունեցավ 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, և վարչության այն ժամանակվա ղեկավար Ջորջ Թենետի մոտ վերածնվեցին ազդեցությունը վերականգնելու հույսերը։

Ի դեպ, 90-ականներին ԿՀՎ-ի ձախողումները շատ տարբեր պատճառներ ունեին, բայց հետո զվարճալի իրավիճակ ստեղծվեց․ խելացի և ընդունակ մասնագետների պակաս առաջացավ հենց Մերձավոր Արևելքում (ինչպես ակնհայտ դարձավ ողջ իրաքյան սյուժեի արդյունքում)։ Եվ ահա Թենետը պետք է ապացուցեր անապացուցելին` որ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը գաղտնի համագործակցում էր «Ալ Քաիդայի» հետ և որ նա ԱՄՆ-ի դեմ զանգվածային ոչնչացման զենք էր պատրաստում։

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

Ինչպե՞ս է նման դեպքերում իրեն դրսևորում վատ հետախուզությունը։ Կեղծ ապացույցներ է սարքում և խնդրում է հավատալ դրանց։ Ի դեպ, 2003թ․-ից մինչ օրս իրավիճակն առանձնապես չի փոխվել․ «Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին» խղճուկ պատմությունը ևս կառուցված էր ակնհայտորեն անպետք նյութերից։ Կարճ ասած՝ խելացի հետախուզությունը երկրի համար հսկայական միջոցներ է տնտեսում, հիմար հետախուզությունը՝ հսկայական խնդիրներ ստեղծում։

Սակայն միակ մեկ գերատեսչության ձախողումն, այնուամենայնիվ, մասնավոր դեպք է։ Ոչ մի իրաքյան աղետ տեղի չէր ունենա, եթե Ջորջ Բուշն ու այն մարդիկ, որոնց նա նշանակել էր առանցքային պաշտոններում, ԿՀՎ-ից չպահանջեին նույն այդ կեղծ տեղեկությունները։

Ռուսական Սու-27 կործանիչը ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներ է որսացել - Sputnik Արմենիա
Սադրանք սադրանքի հետևից. ռուսական Սու-27–ն ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ է որսացել

Այո, Թենետն իր գրասենյակը վերածել էր «Սադամը սպառնալիք է ԱՄՆ-ի համար» միտքը հանրությանը «վաճառող» գործակալության։ Բայց այդ դա նրան բառացիորեն հարկադրում էին ժամանակի առանցքային խաղացողները՝ պաշտպանության փոխնախարար Պոլ Վուլֆովիցը և նրա ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը, փոխնախագահ Դիկ Չեյնին և առաջին հերթին ինքը՝ նախագահը։

Ինչո՞ւ էին նրանք անում դա։ Քանի որ գլոբալիզմի, այսինքն՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի անզուսպ իշխանության գաղափարի կրողներ էին։ Դեռ իրենց նախկին պաշտոններում 90-ականների վերջին նրանք հասան Կոնգրեսի կողմից «Իրաքի ազատագրման ակտի» ընդունմանը, ստեղծեցին հանձնաժողովներ, որոնք էլ հենց ԿՀՎ-ին մեղադրում էին, թե չի նկատել Իրաքի (միաժամանակ նաև Իրանի և Հս․ Կորեայի) կողմից եկող «սպառնալիքները» ։

Իսկ երբ ահաբեկիչները հարվածեցին Նյու Յորքին, երկիրը հայտնվեց անկառավարելի հիստերիայի մեջ, որից այս բոլոր մարդիկ ուղղակի չէին կարող չօգտվել։

Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

Ինչ վերաբերում է Բուշին, ապա նրա համար, ըստ գրքի, Սադամը ոչ թե պարզապես հրեշ էր, այլ այնպիսի հրեշ, որին իշխանության ղեկին թողնելը խելքից դուրս էր։ Եվ մյուս արտասահմանյան «ոչ ճիշտ» առաջնորդներին նույնպես․ վերջապես եկել էր ժամը, որ Ամերիկան ցույց տար, թե ինքն է միակ գերտերությունը։

Արդյունքը։ Դրեյփերի խոսքով` նախագահի վարչակազմում անգամ քննարկում չի եղել՝ Իրաքում պատերազմ սկսե՞լ, թե՞ ոչ։ Խոսվել է միայն այն մասին, թե երբ և ինչպես։

Военная полиция РФ на северо-востоке провинции Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
«Մենք նրանց թերագնահատում էինք». Արևմուտքը` ռուսների ռազմական հաջողությունների մասին

Անդրադառնանք այն իրավիճակին, երբ իշխանության գլխին կանգնած են ինչ-որ պատրաստի գաղափարներով մարդիկ, իսկ նրանց ենթականերից պահանջվում է ընտրել միմիայն այն փաստերը, որոնք համապատասխանում են նախապես ընտրված գաղափարներին (ի դեպ, այսօր ԱՄՆ-ում նույն բանն է տեղի ունենում, բայց հիմնականում Չինաստանի հետ կապված․ երեկ դա տեղի էր ունենում Ռուսաստանի դեմ)։

Եվ այսպես, երբ գաղափարները նախօրոք են տրվում, իսկ փաստերը պարտավոր են համապատասխանել դրանց, դա կոչվում է պետության ղեկավար դասի դեգրադացիա և անգրագիտություն։ Ինչպես նաև ընդհանուր առմամբ կրթված դասի դեգրադացիա։ Եվ եթե նախագահներին, վարչապետներին և թագավորներին ինչ-որ կերպ կարելի է փոխել, ապա ընդհանուր ազգը փոխելն ավելի բարդ է։

Այս միտքը երևում է նաև Դրեյփերի գրքի արձագանքներում․ «Մեր հասարակությունը հակաինտելեկտուալ է», «դպրոցները, որոնք ձևացնում են, թե իբր պատմություն, սոցիոլոգիա, մշակույթ են դասավանդում», առավել հաճախ ուղղակի փող են հավաքում և դրա փոխարեն կրթության պատրանք են տալիս։

ԱՄՆ-ում և դաշնակից երկրներում կրթության հետընթացի մասին սկսեցին լրջորեն խոսել 90-ականներին, որտեղից էլ, ինչպես տեսնում ենք, աճում են «իրաքյան» և այլ խնդիրների արմատները։ Եվ այս զրույցը դեռ երկար է ձգվելու։

Լրահոս
0