14:49 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Կես տարվա ընթացքում ԱՄՆ-ն Ռուսաստանից ավելի քան ինը միլիոն տոննա նավթամթերք է ստացել․ 2004թ-ից ի վեր սա բացարձակ ռեկորդ է։

Միաժամանակ Վաշինգտոնն ամեն կերպ փորձում է կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը, որպեսզի թույլ չտա Եվրոպայի կախվածության ավելացումը ռուսական էներգառեսուրսներից։ Ինչո՞ւ են ամերիկացիներն այդքան շատ օգտվում ռուսական էներգառեսուրսներից՝ պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակից Նատալյա Դեմբինսկայան։

Ռեկորդային արտահանում

ԱՄՆ-ում վաճառված նավթամթերքի շնորհիվ Ռուսաստանը հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում վաստակել է 2,2 միլիարդ դոլար․ այսպիսին են Դաշնային մաքսային ծառայության տվյալները։ Օվկիանոսից այն կողմ է ուղարկվել ավելի քան 7,46 տոննա նավթամթերք. սա ընդհանուր արտահանման 12 տոկոսն է։ Ամենաշատը գնել է Նիդեռլանդները՝ 12,19 միլիոն տոննա, ամերիկացիները երկրորդ տեղում են, երրորդում Մալթան է՝ 4,4 միլիոն տոննայով։

Ընդ որում՝ Նիդեռլանդներն ու Մալթան տարանցիկ պահեստարաններ են, որտեղից նավթամթերքն ուղարկվում է այլ երկրներ։ Այսինքն՝ փաստացի արտահանումը ԱՄՆ կարող է է՛լ ավելի շատ լինել, քանի որ Դաշնային մաքսային ծառայությունն այդ մատակարարումները չի հաշվարկում։

Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանը պատասխանել է BBC-ի սադրիչ հարցին

Իսկապես, ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով, տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ռուսական նավթի ամերիկյան ներմուծումը հասել է գրեթե 68 միլիոն բարելի կամ 9,3 միլիոն տոննայի: Սա ավելին է, քան ԴՄԾ-ի վեց ամսվա տվյալները, քանի որ EIA-ն արձանագրում է ոչ թե առաքման երկիրը, այլ արտադրողին:

Բացի այդ, ամերիկացիներն ավելացրել են ռուսական մազութի գնումը՝ հունիսի համեմատ 16 տոկոսով։

Ինչո՞վ փոխարինել

Բանն այն է, որ ԱՄՆ-ն ինքն իրեն զրկել է վենեսուելական ծանր նավթից, իսկ մի շարք նավթավերամշակող ձեռնարկությունների տեխնոլոգիան թույլ չի տալիս օգտագործել միայն Պերմի ավազանից ու Արևմտյան Տեխասից ստացվող թեթև նավթը։ Այն պետք է խառնել ծանր նավթի հետ, որը գնում էին Հարավային Ամերիկայում։ Սակայն Թրամփը պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի PVSDA պետական ընկերության դեմ, և նավթավերամշակման գործարանները հումքի հետ կապված լուրջ խնդիրների բախվեցին։

Առավել բարդ իրավիճակում են հայտնվել Մեքսիկական ծոցի ու Արևելյան ափի գործարանները, այդ թվում՝ «Citgo Petroleum»-ը, «Valero Energy»-ն, «Chevron»-ը։

Այլընտրանք կարող էր ծառայել Սաուդյան Արաբիայի նավթը, որը մոտ է քիմիական բաղադրությամբ, բայց սաուդցիները հրաժարվեցին ավելացնել արդյունահանումը։ Արդյունքում տնտեսությունը մի կողմ մղեց քաղաքականությանը, և ստիպված եղան դիմել Ռուսաստանին։

«Վաշինգտոնն ամեն բան անում է, որ «Գազպրոմն» ավարտին չհասցնի «Հյուսիսային հոսք–2-ի շինարարությունը։ Սակայն դա չի խանգարում համագործակցել, եթե տնտեսական շահերը համընկնում են», - ասում է «Ալպարի» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռազուվաևը։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

«Աշխարհում տեղի ունեցած վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունները շուկան վերաբաշխեցին հօգուտ Ռուսաստանի, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվեց երկու այլ երկրների մատակարարումներից ու պատժամիջոցներ սահմանեց։ Այսպիսով «Urals»-ը դարձավ միակ հասանելի ծանր տեսակը», - հաստատում է «A3F Group» ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Դուժնիկովը։

Հարմար բնութագրերից բացի, ռուսական հումքը գրավիչ է նաև գնի առումով։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ «Urals» ապրանքանիշը հունվար-հուլիս ամիսներին միջինը գնահատվում էր 40,34 դոլար մեկ բարելի դիմաց, մինչդեռ նախորդ տարվա հունվար-հուլիսին 65,27 դոլար էր։

Միաժամանակ զգալիորեն նվազել է փոխադրման գինը։ Կարանտինից դուրս գալուն պես վառելիքի սպառումն ավելացել է․ մարդիկ սկսել են ավելի շատ օգտվել ինքնաթիռներից։

Ոլորտի ճգնաժամը

Նավթի գների անկման պատճառով ԱՄՆ-ում հորատման սարքերի թիվը կրճատվել է՝ հասնելով բազմամյա նվազագույն ցուցանիշի։ «Dakota Access» նավթատարը փակել են բնապահպանական օրենսդրության խախտումների պատճառով։

Արդյունահանումը օրական 13,1 միլիոն բարելից հասել է 11,1 միլիոն բարելի։ Ընդ որում՝ դա անդրադարձել է ԱՄՆ-ի առավել արդյունավետ թերթաքարային ավազաններին։ EIA-ի` օգոստոսի 11-ին հրապարակած կանխատեսման համաձայն` ոլորտի արտադրության միջին հզորությունն այս տարի կկազմի օրական 11,26 միլիոն բարել, իսկ 2021-ին՝ 11,14 միլիոն։ EIA-ն կանխատեսում է, որ մինչև դեկտեմբեր հենց ամերիկացիներն են ամենամեծ ներդրումն ունենալու նավթի համաշխարհային մատակարարումների կրճատումների գործում։

«Haynes & Boone»-ի տվյալների համաձայն՝ հունվարից ի վեր 36 նավթային ընկերություն է սնանկության գործընթաց սկսել․ նրանց ընդհանուր պարտքը մոտ 25,2 միլիարդ դոլար է կազմում։ Դրանց շարքում է նաև թերթաքարի խոշորագույն ընկերություններից «Whiting Petroleum»-ը, ինչպես նաև «California Resources»-ն ու ոլորտի պիոներ «Chesapeake Enеrgy»-ն։ Հունիսին ևս մեկ խոշոր արտադրող` «Extraction Oil & Gas»-ը, չի կարողացել ժամանակին վճարել պարտքի տոկոսներն ու սնանկության հարցով դատարան է դիմել։

«Rystad Energy»-ի գնահատմամբ՝ մինչև տարեվերջ գրեթե հարյուր հիսուն ամերիկյան նավթագազային ընկերություններ սնանկ կհայտարարվեն։ Թերթաքարի արդյունահանումը կնվազի մինչև օրական հինգ միլիոն բարել ու ավելի քիչ։ «ShaleProfile Analytics»-ը կանխատեսում է, որ ոլորտը կզրկվի արտադրական հզորության մեկ երրորդից։

Պատերազմ սկսել Իրաքում և տանուլ տալ Ամերիկան․ ինչպե՞ս դա պատահեց

Ըստ թեմայի

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա
«Կասպից հրեշի» վերածնունդը․ լինե՞լ, թե՞ չլինել
ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն
թեգերը:
նավթ, Ռուսաստան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ