00:44 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Ըստ սցենարական մտահղացման` դերասանը պետք է մոտոցիկլետով թռչեր շենքի մի տանիքից մյուսը։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հոլիվուդյան աստղ, դերասան Թոմ Քրուզը վթարի է ենթարկվել մոտոցիկլետով հնարք կատարելիս «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

The Mirror-ի հաղորդմամբ` սցենարային մտահղացմամբ՝ դերասանը պետք է մոտոցիկլետով թռչեր շենքի մի տանիքից մյուսը։ Քրուզը հայտնի է նրանով, որ նախընտրում է չօգտվել կասկադյորների ծառայություններից, ինքնուրույն կատարել բոլոր հնարքները։ Այս անգամ էլ նա սովորություններին հավատարիմ է մնացել։

Բայց մոտոցիկլետի հետ խնդիրներ են առաջացել, հանկարծակի այն սկսել է դանդաղել, Քրուզը չի կարողացել ժամանակին արագացնել ընթացքն ու արդյունքում չի հասել տանիքին։ Բարեբախտաբար, Քրուզն ապահովագրված է եղել բոլոր պաշտպանիչ միջոցներով և ընկնելու ժամանակ չի տուժել։  Փոխարենն այրվել է 2,5 մլն դոլար արժեցող մոտոցիկլետը։

Ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուորիի «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմը պետք է վարձույթում հայտնվի 2021 թվականի նոյեմբերի 18-ին:

Ըստ թեմայի

Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով. դերասանն ասել է` որտեղ են վարակվել
Քիմ Քարդաշյանը ջերմորեն շնորհավորել է հորեղբոր` Թոմ Քարդաշյանի հոբելյանը. լուսանկարներ
Ինչու էին թշնամի դարձել նկարահանման ժամանակ. Շարլիզ Թերոնը և Թոմ Հարդին փակագծեր են բացել
թեգերը:
վթար, նկարահանում, Հոլիվուդ, ֆիլմ, Թոմ Քրուզ

Գլխավոր թեմաներ