23:47 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
181 0 0

Քալընի խոսքով՝ Թուրքիայի վերաբերյալ Ջո Բայդենի վերլուծությունը տգիտության ու մեծամտության վրա է հիմնված։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը քննադատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդեպ դիրքորոշումը փոխելու անհրաժեշտության մասին։

Թուրքիան կկասեցնի ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները. պատճառը համաձայնագիրն է

«Թուրքիայի վերաբերյալ Բայդենի վերլուծական եզրակացությունները հիմնված են տգիտության, մեծամտության ու երկերեսենիության վրա։ Անցյալում են այն ժամանակները, երբ Անկարան արտաքին պարտադրանքով էր գործում։ Սակայն եթե դեռ շարունակում եք հրամանների ոճով գործել, փորձեք։ Դուք կվճարեք դրա համար», - գրել է Քալընը Twitter-ում։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Բայդենն ասել էր, որ Վաշինգտոնը պետք է Էրդողանի հանդեպ այլ դիրքորոշում ունենա ու աջակցի ընդդիմությանը։

Ժամանակն է օգտագործել Թուրքիայի հանդեպ թշնամություն ունեցող երկրների ներուժը. Աբրահամյան

Նշենք՝ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վերջերս բավականին լարված են։ Կոնգրեսականների մի խումբ, այդ թվում՝ Հանրապետական ու Դեմակրատական կուսակցության ներկայացուցիչներ, նույնիսկ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառման նախագիծ են մշակել՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով։

Ըստ թեմայի

Հունական և թուրքական նավերի միջև միջադեպ է գրանցվել. ԶԼՄ
Թուրքիայում չեն պատժում գերեզման պղծողներին, նրանց հետաքրքրում է հարցի առեղծվածային կողմը
Ինչպես պետք է Հայաստանն իրեն պահի թուրք–հունական կոնֆլիկտում. թուրքագետի մեկնաբանությունը
թեգերը:
Ջո Բայդեն, ընդդիմություն, Ռեջեփ Թայիփ Էրդողան, ԱՄՆ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ