23:15 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
248 0 0

Գործող նախագահին դիմավորեցին ծափահարություններով։ Երկրի ղեկավարն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչներին:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, հանրահավաք է կայացել՝ ի պաշտպանություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։

Ինչպես հաղորդում են Sputnik Բելառուսի մեր գործընկերները, հրապարակ են եկել վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Սենատի խոսնակ Նատալյա Կոչանովան և նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն: Նրանց է միացել նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Գործող նախագահին դիմավորել են ծափահարություններով։ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել վեց տարածաշրջաններից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին և առանձին՝ մայրաքաղաքի բնակիչներին ։

«Շնորհակալություն, Մինսկի բնակիչներ, որ դուք ինձ արդեն քառորդ դար է` դիմանում եք»,- ասել է նա:

Նախագահը խոստովանել է, որ չի ցանկացել որևէ մեկին հրապարակ բերել։ Նա ընդգծել է` նա քաղաքացիների օգնությանը դիմել է ոչ իր մեղքով:

«Հիշեք՝ կկործանեք ոչ թե Լուկաշենկոյին, այլ առաջին նախագահին, և դա կլինի ձեր վերջի սկիզբը։ Ծնկի կգաք։ Կդառնաք մուրացկաններ և կքայլեք ձեռքը երկարած։ Ես ողջ եմ և ապրում եմ: Եվ հիշեք, ես ձեզ երբեք չեմ դավաճանել և երբեք չեմ դավաճանի։ Շնորհակալություն, որ ցույց տվեցիք` դուք այս երկրի և այս մայրաքաղաքի տերն եք: Նրանք երկար կհիշեն դա։ Շատ շնորհակալ եմ։ Ես առաջին անգամ կյանքում ձեր առջև ծնկի եմ եկել։ Դուք արժանի եք դրան»,- հայտարարել է նա։

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

Լուկաշենկոյին սատարող հանրահավաքի անցկացման մասին հայտնի է դարձել նախօրեին։

Հիշեցնենք` Բելառուսում արդեն 8-րդ օրն է` չեն դադարում բողոքի ակցիաները։ Ցուցարարները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են առաջացրել։

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Ըստ թեմայի

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ
Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»
թեգերը:
Նախագահ, Ընտրություններ, Ալեքսանդր Լուկաշենկո, Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս

Գլխավոր թեմաներ