23:42 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
226 0 0

Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաները շարունակվում են: Մասնակիցների հիմնական պահանջը նոր ընտրությունների անցկացումն է։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների պահանջով զանգվածային ակցիա է սկսվել Մինսկում: Մասնակիցները հավաքվում են «Մինսկ` հերոս–քաղաք» հուշարձանի մոտ։

Այսպիսի տեսք ունի ակցիան վերևից։

Իսկ ահա այսպիսի տեսք ունեն դեպի հուշարձանը տանող փողոցները։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ հսկայական դրոշ են բերել։ Ինտերնետ կապ հուշարձանի մոտ չկա։

Մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն ԶԼՄ-ներում հարյուր հազարավոր մարդկանց մասին տեղեկություններ են շրջանառվում։

Բողոքի ակցիաներ են անցկացվում ոչ միայն Մինսկում, այլև մի քանի խոշոր քաղաքներում` Գրոդնոյում, Վիտեբսկում, Բրեստում, Մոգիլևում և այլուր։

Նշենք, որ այս բողոքի ակցիային նախորդել է Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը։

«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ

Հիշեցնենք` Բելառուսում արդեն 8-րդ օրն է` չեն դադարում բողոքի ակցիաները։ Ցուցարարները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են առաջացրել։

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Ըստ թեմայի

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ
Վիկտոր Ցոյի ողբերգական մահվան նոր մանրամասներ են հայտնի դարձել
Հրապարակվել է Մինսկում ցուցարարի մահվան պահի տեսանյութը
թեգերը:
Բելառուս, ընդդիմություն, Ալեքսանդր Լուկաշենկո, Բողոքի ակցիա, Մինսկ

Գլխավոր թեմաներ