23:34 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
141 0 0

Պայթյունն իրականացնողների ձերբակալման հարցում օգնել է ականատես կինը, ձերբակալման ընթացքում նրանցից մեկը դիմադրություն է ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Մինսկում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչների ձերբակալման ընթացքում միլիցայության մի աշխատակից տուժել է։ Պայթյունը որոտացել է «Բելառուս» հանրախանութի մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան․քաղաքացիները միլիցայություն են զանգահարել ու ասել են, անհայտ անձիք պայթուցիկ սարք են գործարկել։ Պահակության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել ու հարցաքննել են ականատեսներին։

Կինն ասել է, որ տեսել է երկու տղամարդու ու մի աղջկա, որոնք թաքնվել են բակերում։ Ականատես կինը միլիցայության մեքենա է նստել՝ չարագործներին ճանաչելու հարցում օգնելու համար։

Իրավապահ մարմինների աշխատակիցները  բակերից մեկում տեսել են երկու կասկածյալների, ձերբակալության ընթացքում նրանցից մեկը դիմադրել է միլիցիոներին․չարագործը հարվածել է նրա գլխին ու փորձել է վնասել աչքերը։ Միլիցայության աշխատակցին հիվանդանոց են տեղափոխել։

Կասկածյալ կնոջն ավելի ուշ են ձերբակալել։

«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ

Քննիչները խոստացել են առաջիկայում իրավական գնահատական տալ դեպքին, միլիցայությունը շնորհակալություն է հայտնել իրենց օժանդակած քաղաքացիներին։

Ըստ թեմայի

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ
Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»
թեգերը:
Բողոքի ակցիա, պայթյուն, Բելառուս, Մինսկ

Գլխավոր թեմաներ