12:38 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1392 0 0

Գիտնականները հղում են անում ութ տարվա վաղեմության միջադեպին, որը տեղի է ունեցել Յուննանում։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսային վարակն առաջացել է ոչ թե Ուհանում 2019 թվականին, այլ չինական Յուննան նահանգում 2012 թվականին։ The Sun բրիտանական թերթի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել վարակաբան Ջոնաթան Լաթեմն ու կենսաբան Էլիսոն Ուիլսոնը Biosciense Resource Project նախագծից։

Գիտնականները հղում են անում ութ տարվա վաղեմության միջադեպին, որը տեղի է ունեցել Յուննանում։ 2012 թվականին ութ հանքափոր մաքրում էին Մոձյան շրջանի հանքահորը չղջիկների կղանքից։ Որոշ ժամանակ անց նրանք բոլորը թոքաբորբ են հիվանդացել, բոլորը COVID-19-ի ախտանիշների նման ախտանիշներ են ունեցել։ Նրանց բուժել են այնպես, ինչպես այսօր բուժում են կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտներին։

Սակայն բոլորին չէ, որ բուժումն օգնել է․երեքը մահացել են։ Վարակվածները գանգատվել են չոր հազից, վերջույթների ցավից ու բարձր ջերմությունից։

Այն ժամանակ բժիշկներին չի հաջողվել պարզել՝ ինչով են վարակվել մարդիկ։ Նրանք հեպատիտի, ՄԻԱՎ-ի ու նույնիսկ Դանգեի տենդի թեստեր են արել, սակայն արդյունքները բացասական են եղել։

Ավելի ուշ անալիզներն Ուհանի լաբորատորիա են ուղարկել։ Այնտեղ գիտնականները հաստատել են, որ դա կորոնավիրուս է եղել։

Չինաստանում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

Այժմ գիտնականները վստահ են, որ կորոնավիրուսը տարածվել է ոչ թե Ուհանի շուկայից, այլ լաբորատորիայից, ինչն էլ հանգեցրել է համավարակի։

Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի 21 միլիոն 828 հազար 997 վարակակիր կա։ 773 հազար 122 մարդ մահացել են, 14 միլիոն 565 հազար 251 մարդ ապաքինվել են։

Վարակվածների թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ն (5 566 632), Բրազիլիան (3 340 197), Հնդկաստանը (2 648 353)։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել. վարակը 30 տարեկան երիտասարդի կյանք է խլել
Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել
Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվե՞լ. բժիշկները նոր մանրէահիմք են հայտնաբերել
թեգերը:
Ուհան, կորոնավիրուս, Չինաստան

Գլխավոր թեմաներ