00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը

© Photo : Maj. Christopher Vasquez / 24th Air Force (Air Forces Cyber) Public Affairs Капитан Сара Миллер и техник Сержант Кэррол Брюстер обсуждают варианты ответа на инсценированную кибератаку во время съемок сцены для видео миссии командования резерва ВВС на Объединенной базе Сан-Антонио-Лакленд (1 июня 2019). Техас
Капитан Сара Миллер и техник Сержант Кэррол Брюстер обсуждают варианты ответа на инсценированную кибератаку во время съемок сцены для видео миссии командования резерва ВВС на Объединенной базе Сан-Антонио-Лакленд (1 июня 2019). Техас - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դոկտրինի հեղինակները պնդում են, որ ԱՄՆ-ն պետք է զրկի բոլոր ընդդիմադիրներին ամերիկյան ուղեծրային խմբավորման մասին ցանկացած տեղեկություն ստանալու հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Անդրեյ Կոց․ Ամբողջական վերահսկողության տակ վերցնել մարտի դաշտը, նախապես իմանալ հակառակորդի ծրագրերն ու ամբողջովին հետ մղել նրան մերձերկրյա ուղեծրից․ նախորդ տարվա դեկտեմբերին ստեղծված ԱՄՆ Տիեզերական ուժերի հրամանատարությունը հրապարակել է իր առաջին ռազմական դոկտրինը։ 64 էջանոց ռազմական փաստաթղթում ներկայացված են նոր զորքերի նպատակներն ու խնդիրները, նաև մանրամասն նկարագրված է դրանց առավելությունը զինված ուժերի այլ տեսակների նկատմամբ։ ՌԻԱ Նովոստիի նյութում ծանոթացեք փաստաթղթի գլխավոր թեզերին։

В России создали легкий бронеавтомобиль Стрела - Sputnik Արմենիա
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ

Գրավել բարձունքը

Հիմնական ուղերձը․ տիեզերքը ԱՄՆ ԶՈւ-ի համար եզակի հնարավորություններ կստեղծի մարտական գործողությունների ծրագրման ու անցկացման ուղղությամբ։ Փաստաթղթի հեղինակները հիշեցնում են, որ զորավարները հին ժամանակներից ձգտում էին մարտից առաջ բարձրունք զբաղեցնել ու ռազմավարական առավելություն ստանալ՝ տեսնել հակառակորդի մանևրերը, առանց արգելքների հետևել մարտին, բացառել անսպասելի հարձակումը։ XXI դարում ամենաձեռնտու դիրքը մերձերկրյա ուղեծիրն է։ Պենտագոնի կարծիքով՝ այն պետք է վերահսկեն հենց ԱՄՆ Տիեզերական ուժերը։ 

Տիեզերքում ռազմական գործողությունները դիտվում են որպես մարտական գործողություններ իրականացնելու հատուկ ոլորտ։ Ուղեծրում պետք է ագրեսիվ վարվել՝ «գերակայություն ստանալու» համար։ Ներկայացրած դոկտրինի համաձայն՝ տիեզերքում պետք է հարձակվել։

«Հարձակողական գործողությունները միտված են հակառակորդի տիեզերական հնարավորությունների ու հակատիեզերական պաշտպանության համակարգերին, թշնամու ուժերի արդյունավետության ու մահաբերության նվազմանը, պետք է հասնել առավելության ու ոչ բարեկամական պետությունների տիեզերական առաքելություններին ճիշտ ժամանակին չեզոքացնել»,- նշված է փաստաթղթում։

Խոսքը ոչ միայն ՀՀՊ-ի մասին է, այլ «հակառակորդի ամբողջ հակաարբանյակային ներուժի»։ Ամերիկացիները նաև իրենց իրավունք են վերապահում պաշտպանողական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ ակտիվ՝ «հակառակորդի հարձակումից պաշտպանվելու ու սպառնալիքի մակարդակը նվազեցնելու համար»։

Աճեցնել խմբավորումը

Տիեզերական զորքերը պատասխանատու են լինելու մերձերկրյա ուղեծրի «անվտանգության» համար, ապահովելու են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մուտքն այնտեղ, նաև ստեղծելու են մարտական ուժ՝ հակառակորդին վախեցնելու ու ստիպելու, որ նա փոխի իր վարքագիծը։ Բեռներն ու անձնակազմին տեղ են հասցնելու բազմակի օգտագործման նավերը, իսկ մարտավարական, օպերատիվ ու ռազմավարական տեղեկությունն արագ փոխանցելու համար պետք է հզոր արբանյակային խմբավորում  ստեղծել։

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի բանակն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները ակտիվորեն արբանյակներ են կիրառում։ Հենց տիեզերքում են կենտրոնացած զորքերի ու զենքի, հետախուզության, կապի ու նավիգացիայի կառավարման հիմնական միջոցները։ Ուղեծրում  հազարավոր արևմտյան սարքեր են հերթապահում, այդ թվում նաև կրկնակի նշանակության։

Ռուսական տիեզերական ուժերն ունեն տեխնիկական միջոցներ ու մասնագետներ, որոնք կարող են հետևել արևմտյան արբանյակների գործողություններին, ջրի ու ցամաքի վրա դրանց կուտակումներին, այս կամ այն տեղանքի վրայով դրանց ուղևորվելու հաճախականությունը։

Ուղեծրային խմբավորման պահվածքը շատ բան է ասում հնարավոր հակառակորդի պահվածքի մասին։ Մասնավորապես՝ կարելի է մեծ ճշգրտությամբ կանխատեսել օդային հարձակողական գործողության շրջանակում կենտրոնացած հրթիռաավիացիոն հարվածը։

Դոկտրինի հեղինակները պնդում են, որ ԱՄՆ-ն պետք է զրկի բոլոր ընդդիմադիրներին ամերիկյան ուղեծրային խմբավորման մասին ցանկացած տեղեկություն ստանալու հնարավորությունից։ Այդ նպատակով Հեռանկարային հետազոտությունների ծրագրերի վարչությունը (DARPA) արդեն մի քանի տարի է իրականացնում է Blackjack ծրագիրը, որը նախատեսում է ցածր ուղեծիր դուրս բերել մինչև 200 փոքր չափերի արբանյակ, որոնք կապված կլինեն միասնական ցանցով։

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

Համարվում է, որ փոքր չափերի պատճառով տիեզերական հետախուզության միջոցներն ավելի դժվար կհայտնաբերեն դրանք, իսկ մեծ քանակությունը կբարդացնի դրանց հայտնաբերումը։ Պենտագոնի ծրագրերի համաձայն՝ այս մեթոդն արդեն 2022 թվականից կսկսեն օգտագործել։

Աստղային պատերազմներ

Փորձագետներից շատերը վստահ են, որ արբանյակներով ամեն ինչ չի սահմանափակվի։ Հրապարակված փաստաթղթում դրա մասին ուղղակիորեն չի նշվում, բայց ակնհայտ է, որ ամերիկացիները վաղ թե ուշ մերձերկրյա ուղեծրում մարտական զենք կտեղադրեն։ Sputnik ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Պոդբերյոզկինը։

Самоходный миномёт артиллерии 2С4 Тюльпан - Sputnik Արմենիա
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

«Խոսքը հարվածային զինված ուժերի մասին է․ դա ինչ ասես կարող է լինել։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մեր գլխավերևով բեռնատարային հատված ունեցող արբանյակ է թռչում, և դրա մեջ հինգ-վեց խորանարդ մետր թունավոր նյութ կա։ Մի պահ կոնտեյները բացվում է ու դրա մեջ եղած նյութը թափվում է մեր գլխին։ Սա հնարավոր սցենարներից միայն մեկն է, իսկ դրանք բազմաթիվ են։ Եթե արբանյակների վրա հարվածային տիեզերական զենք դնեն, ապա ռազմամթերքի թռիչքային ժամանակը մինչև թիրախը կտրուկ կնվազի։ Այժմ պաշտպանության ամբողջ համակարգը կառուցված է այն բանի վրա, որ նկատեն հրթիռի մեկնարկն ու վերացնեն այն արագություն հավաքելու ընթացքում։ Իսկ եթե այդ արբանյակը մեր գլխավերևում է, ապա թռիչքի հետագիծը շատ կարճ կլինի։ Այդ իսկ պատճառով այս ամենն իսկական սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը»,- ասաց փորձագետը։

Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Պոդբերյոզկինն ընդգծել է, որ Ռուսաստանում հակաարբանյակային համակարգեր են մշակում, որոնք կթուլացնեն ուղեծրից հարձակման սպառնալիքը։ Սակայն փորձագետը վախենում է սպառազինության նոր թանկարժեք մրցավազքից, որն այս անգամ կլինի տիեզերքում։

Լրահոս
0