20:01 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (918)
137 0 0

Պատվաստանյութի իմունոգենության հետազոտություններն անցկացվում են փետրվարի 16-ից: Ի սկզբանե այն փորձարկել են յոթ տեսակի կենդանիների վրա։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը կարող է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Ցզինժենը, փոխանցում է Reuters-ը։

Այս պահին ԱՄԷ-ում անցկացվում է դեղամիջոցի փորձարկման երրորդ փուլը։ Դրան մասնակցում է մոտ 15 հազար մարդ և օգտագործվում է երկու տեսակի պատվաստանյութ։ Sinopharm-ի նախագահի խոսքով` ընկերությունը հույս ունի մարդկանց վրա վերջին փորձարկումներն ավարտել մոտ երեք ամսվա ընթացքում: Ավելի վաղ հայտարարվում էր, որ պատվաստանյութը պատրաստ կլինի 2021 թվականից ոչ շուտ:

Լյուն հիշեցրել է, որ պատվաստանյութի իմունոգենության վերաբերյալ հետազոտություններն անցկացվում են փետրվարի 16-ից: Ի սկզբանե այն փորձարկել են փորձարարական կենդանիների յոթ տեսակների վրա, այդ թվում ՝ սպիտակ առնետների, մկների, ծովային խոզերի և ճագարների: Դրանից հետո պատվաստվել է մարդկանց մի փոքր խումբ, իսկ հետո սկսվել են կլինիկական փորձարկումները։

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Նշենք, որ հունիսին մարդկանց վրա դեղամիջոցի հաջող փորձարկումների մասին հայտարարել էր China National Biotec Group (CNBG) չինական ընկերությունը: Դրական արդյունք ցույց տվեցին փորձարկվող երկու պատվաստանյութն էլ։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (918)

Ըստ թեմայի

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
Հայաստանում քաղցկեղով հիվանդները քիմիաթերապիա կստանան՝ առանց COVID -ով վարակվելու ռիսկի
թեգերը:
պատվաստանյութ, Չինաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ