00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կարևոր դերակատարություն ունի Հայաստանը Թուրքիայի նկրտումները զսպելու գործում

© Sputnik / Andranik GhazaryanРубен Сафрастян
Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջերկրական ծովի Արևելյան շրջանը Թուրքիայի ու հարևանների հակամարտության նոր ասպարեզ է դարձել։ Չնայած աշխարհագրությանը, Հայաստանն էլ այստեղ իր շահերն ունի։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարի այն հարցերում, որոնք վերաբերում են տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները զսպելուն։ Նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։ Մասնավորապես, նա ճիշտ է համարում, որ պաշտոնական Երևանը աջակցում է Հունաստանին ու Կիպրոսին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ հակամարտության հարցում։ Իրավիճակը սրվել է, քանի որ Թուրքիան հավակնություն է հայտնում հունական ծանծաղուտում հետախուզություն իրականացնելու և օգտակար հանածոներ արդյունահանելու։

Премьер-министр Никол Пашинян на заседании Совета Безопасности (10 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տավուշյան մարտեր, թուրքական սպառնալիք. Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սաֆրաստյանի խոսքով՝ առաջին հայացքից թվում է, որ տարածաշրջանը հեռու է Հայաստանից, որ Հայաստանն այնտեղ ոչ մի շահ չունի։ Սակայն իրականում չի կարելի մոռացության մատնել մի կարևոր գործոն՝ այն է` դարավոր հայկական պատմական ժառանգությունն այդ շրջանում։

Քանի որ Թուրքիան իր աշխարհաքաղաքական ձգտումներում դիմում է անցյալին, ապա Հայաստանն էլ չպետք է մոռանա, որ դարերով Լևանտում՝ Միջերկրական ծովի արևելյան մասում, Կիլիկյան թագավորությունն է եղել։

«Կարծում եմ՝ մենք պետք է այստեղ մեր դաշնակիցներն ունենանք։ Նրանք են Հունաստանը, Կիպրոսը, նաև Եգիպտոսը։ Այդ արաբական երկիրն այսօր ակտիվորեն մասնակցում է Թուրքիայի ամբիցիաները «սանձելու» գործին։ Եգիպտոսը մեր բնական դաշնակիցն է, մենք պետք է ակտիվորեն աշխատենք այդ երկրի հետ», - ավելացրեց Սաֆրաստյանը։

Այդ տարածաշրջանում կա ևս մեկ հարթակ, որտեղ Թուրքիան փորձում է իր խաղը տանել։ Դա ներքին հակասություններից ու տնտեսական ճգնաժամից տանջվող Լիբանան է, իսկ Բեյրութում վերջերս տեղի ունեցած հզոր պայթյունը երկիրը աղետի առաջ է կանգնեցրել։ Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան այժմ ակտիվ քարոզչական գործողություն է սկսել՝ իր քաղաքական ազդեցությունը Լիբանանում տարածելու, Թուրքիային հավատարիմ սոցիալ-հասարակական շերտեր ստեղծելու նպատակով։ Մեծ շեշտադրություն է արվում օսմանյան անցյալի վրա։

Ի՞նչ էին անում ապրիլյանի օրերին թուրք և իսրայելցի ռազմական մասնագետները Ադրբեջանում

Սաֆրաստյանը նշեց, որ Լիբանանում նոր քաղաքական համակարգ է ստեղծվում, ու Անկարան փորձում է տիրանալ դրա մի մասին։ Անկարայի հիմնական թիրախներից կարող է լինել Լիբանանի հայկական համայնքը։

Միաժամանակ փորձագետը կասկածում է, որ Թուրքիան ունակ է ու կարողություններ ունի լիբանանյան էքսպանսիան ավարտին հասցնելու համար։ Նախ, Անկարան ի տարբերություն ամբիցիաների բավականաչափ պաշարներ չունի, երկրորդն էլ՝ անխուսափելիորեն հակասում է այլ առաջատար խաղացողների շահերին։

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ

Լրահոս
0