00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի դեմ պատժամիջոցներ․ ԱՄՆ-ն կկարողանա՞ հասնել ուզածին

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցГраффити на стене бывшего посольства США в Тегеране.
Граффити на стене бывшего посольства США в Тегеране. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անձամբ է այցելելու ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի Անվտանգության խորհրդի անդամներին հայտնի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին։

Իրինա Ալկսնիս

Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հարցազրույց է տվել Fox News հեռուստաընկերությանը և իրադարձությունների հետագա զարգացումը մանրամասն ներկայացրել այնպես, ինչպես տեսնում է ամերիկյան ղեկավարությունը։

Պոմպեոյի խոսքով՝ բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են, իսկ աշխարհն ավելի անվտանգ է դառնալու, քանի որ իրանցիները չեն կարողանա ստանալ ՀՕՊ ռուսական միջոցներ, չինական տանկեր ու այն ամենը, ինչը սպառնում է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը։ Եթե մյուս երկրները (առաջին հերթին՝ Ռուսաստանն ու Չինաստանը) հրաժարվեն հետևել ԱՄՆ-ի վերականգնած սահմանափակումներին, ապա իրենք էլ սահմանափակումների կենթարկվեն։

Международные учения Sea Breeze - 2019 в Одессе - Sputnik Արմենիա
Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են

Իրանական թեմայի հերթական կտրուկ աշխուժացումը կապված է կարևոր ամսաթվի՝ 2020 թվականի հոկտեմբերի 18–ի մոտենալու հետ։

Հենց այդ օրն է լրանում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ, որն ավելի հաճախ պարզապես «միջուկային պայմանագիր» են անվանում) կարևորագույն կետերից մեկի ժամկետը։ Խոսքը զենքի էմբարգոյի մասին է։ Մինչ հոկտեմբերի 18-ը Իրանին ռազմական տեխնիկա մատակարարելու համար ամեն առանձին դեպքում ՄԱԿ-ի հավանությունն է հարկավոր։

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից դուրս է եկել դեռ 2018 թվականին, բայց զենքի էմբարգոյի ժամկետի մոտեցող ավարտը ստիպել է մնացած մասնակիցների հետ աշխատանքները նորից ակտիվացնել․ այդ թեման ամերիկացիների համար չափազանց կարևոր է։

Հենց այս հարցում նրանք մեկ շաբաթ առաջ ցավոտ ձախողում ունեցան։ Վաշինգտոնը ապարդյուն փորձեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով էմբարգոյի երկարացման մասին բանաձև անցկացնել։

Հարցը նույնիսկ այն չէ, որ Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործել են վետոյի իրավունքը։ ԱՄՆ–ն նախապես պատրաստ էր նման ավարտի։ Նրա համար շատ ավելի տհաճ է այն, որ բանաձևին կողմ էր միայն մեկ երկիր՝ Դոմինիկյան Հանրապետությունը։ Անվտանգության մնացած բոլոր անդամները՝ ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր, նախընտրեցին ձեռնպահ մնալ։

Денежные купюры США. - Sputnik Արմենիա
«Ֆինանսական դաշինք»․ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվում են դոլարից

Բայց դա, բնականաբար, չազդեց նրանց դիրքորոշման վրա։

Սկզբում Դոնալդ Թրամփը մերժեց Վլադիմիր Պուտինի` Իրանի հարցով բարձրագույն մակարդակով առցանց գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։ ՌԴ նախագահն առաջարկեց գագաթնաժողով անցկացնել՝ Իրանի իրավիճակի շուրջ էսկալացիան թույլ չտալու համար, իսկ ամերիկյան կողմն ասաց, որ զենքի էմբարգոյի հետ կապված քննարկումների լավագույն վայրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։

Եվ ահա Մայք Պոմպեոյի նոր քայլը վկայում է, որ Վաշինգտոնը հետ կանգնելու մտադրություն չունի ու պատրաստ է քայլեր ձեռնարկել նպատակին հասնելու համար։

Պետք է հարգանքի տուրք մատուցել ամերիկյան իշխանության հետևողականությանն ու համառությանը։ Նրանք անտեսում են բոլոր խոչընդոտներն ու շարունակում շարժվել նշած ուղղությամբ։ Վատն այն է, որ հիմա նրանք հիմնականում դոփում են տեղում։ Օրինաչափ հարց է առաջանում նրանց գործադրած ջանքերի ու ստացած արդյունքների հարաբերակցության ու ընդհանրապես նման մոտեցման արդյունավետության մասին։

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

Տարիներ շարունակ ամերիկյան արտաքին քաղաքականությունը «ճնշել, մինչև կոտրվի» սկզբունքով էր առաջնորդվում մի պարզ պատճառով, որ այդ սկզբունքն աշխատում էր։ Ու այնքան լավ, որ հաճախ բավական էր ուժի կիրառման մեկ սպառնալիքը։

Ночной пуск ракет зенитными ракетными системами С-400 Триумф - Sputnik Արմենիա
Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

Խնդիրն այն է, որ արդեն բավականին երկար ժամանակ է` այդ մոտեցման արդյունավետությունն այնքան կասկածելի է, իսկ ամերիկյան արտաքին քաղաքականության անհաջողությունների ցանկը` այնքան ընդարձակ, որ պատժելու ու ստիպելու սպառնալիքներն ավելի հաճախ ոչ թե մտավախություն, այն ներողամիտ հեգնանք, անտարբերություն են առաջացնում, նաև վստահություն, որ ԱՄՆ-ն չունի այն հնարավորությունները, որոնք թույլ կտային ուզածին հասնել։

Անհնար է պատժամիջոցներով վախեցնել առանց այդ էլ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին ու Չինաստանին։ Կշեռքի մյուս նժարին էլ Իրանն է, որը սպառազինության թարմացման կարիք ունի ու պատրաստ է վճարել դրա համար։ Ամերիկացիներն ի՞նչ շանս ունեն «վտարանդի-երկրի» հետ իրենց ուզածին հասնելու հարցում, եթե նրանք չկարողացան լեզու գտնել նույնիսկ իրենց դաշնակից Թուրքիայի հետ, որը ռուսական С-400 է գնել։

ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացած արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիան, ըստ ամենայնի, նույնպես դեմ չեն իրանական զենքի պատկառելի շուկայի մի կտորը ստանալուն։ Այնքան դեմ չեն, որ օվկիանոսից այն կողմ գտնվող գործընկերոջ սպառնալիքները դիրքորոշումը փոխելու համար համոզիչ չեն թվում նրանց։

Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի

Լրահոս
0