00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջո Բայդենը խոստանում է սպանել ամերիկյան տնտեսությունը

© REUTERS / KEVIN LAMARQUEKандидат в президенты от Демократической партии бывший вице-президент Джо Байден на виртуальном Национальном съезде Демократической партии 2020 года в Центре Чейза (20 августа 2020). Уилмингтон, США
Kандидат в президенты от Демократической партии бывший вице-президент Джо Байден на виртуальном Национальном съезде Демократической партии 2020 года в Центре Чейза (20 августа 2020). Уилмингтон, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան լրատվամիջոցները հիացած են, թե ինչ վճռականություն ու անգութ սկզբունքայնություն է ցուցաբերել Ջո Բայդենը վերջերս ABC հեռուստաալիքին տված իր հարցազրույցում։

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

Հիացմունքի պատճառն այն է, որ Ջո Բայդենը մտադիր է համավարակի շարունակականության դեպքում ևս մեկ խիստ համազգային կարանտին հայտարարել՝ տնտեսական ակտիվության տոտալ սահմանափակումներով։ Այսպիսով նա ցուցադրել է մի դիրքորոշում, որը լիովին հակասում է նախագահ Թրամփի մոտեցմանը։ Դրա հետևանքները հասկանալու համար պետք է հաշվի առնել, որ Եվրամիությունում, Ռուսաստանում, Բանգլադեշում կամ Չինաստանում կորոնավիրուսը նախևառաջ համաճարակաբանական խնդիր է, և միայն ԱՄՆ-ում` բուն քաղաքական բնույթ ունեցող հարց։

Мэр Москвы Сергей Собянин  - Sputnik Արմենիա
Որքան է պետք սպասել․ COVID-19-ի դեմ պատվաստումների սկզբում ՌԴ–ում դեղամիջոցի դեֆիցիտ կլինի

Politico պարբերականը հայտնում է. «Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն ասել է, որ ամեն բան կանի երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, այդ թվում` կարգելափակի ԱՄՆ տնտեսությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ «Ես կանջատեի այն (տնտեսությունը)։ Ես կլսեի գիտնականներին, - ասել է Բայդենը ABC-ի թղթակից Դևիդ Մյուիրին փոխնախագահի թեկնածու Կամալա Հարիսի հետ համատեղ հարցազրույցի ժամանակ։ - Մենք հնարավոր ամեն բան կանենք կյանքեր փրկելու համար»։ Բայդենի մեկնաբանությունը խոսում է հնարավոր ամենախիստ միջոցների մասին, որոնք Դեմոկրատական կուսակցության որևէ թեկնածու առաջարկել է ԱՄՆ-ում առնվազն 175 հազար մարդու կյանք խլած վարակը կանգնեցնելու համար»։

Դեմոկրատական կուսակցությունն ընդհանուր առմամբ ու Բայդենը մասնավորապես փորձում են իրենց «վաճառել» ընտրողներին` ներկայանալով որպես կորոնավիրուսի դեմ անզիջում պայքարողներ` պատրաստ դիմելու ամենածայրահեղ քայլերի՝ ԱՄՆ-ում համաճարակը դադարեցնելու համար։ Կարևորը` Թրամփը նրանց ֆոնին ցինիկ առևտրականի, տատիկներին ու պապիկներին սպանողի տեսք ունենա, որի ձեռքերը թաթախված են այն մարդկանց արյան մեջ, որոնք մահացել են, որովհետև երկրի գործող իշխանությունը հրաժարվել է երկարացնել տնտեսական սահմանափակումները, արգելել է ամերիկացիներին դուրս գալ տնից ու կալանքի սպառնալիքով ստիպել է դիմակ դնել։

«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում

ԱՄՆ–ի այն շրջաններում, որոնք գտնվում են Դեմոկրատական կուսակցության ղեկավարության ներքո, իշխանության պարանոյան երբեմն գրոտեսկի է հասնում։ Օրինակ` Լոս Անջելեսի քաղաքապետարանը ոչ միայն արգելել է տներում խնջույք անցկացնել, այլև խախտումների դեպքում անջատում է այդ մարդկանց տան էլեկտրականությունը, ջրամատակարարումն ու կոյուղին։

Ամերիկյան լրատվական դաշտից դուրս գտնվողների համար դժվար է հասկանալ փսիխոզի այդ մակարդակը, սակայն Թրամփի դեմ աշխատող ամերիկյան լրատվամիջոցները հիասքանչ արդյունքների են հասել։ Օրինակ` Franklin Templeton ֆինանսական ընկերությունը հատուկ համաճարակի թեմայով սոցիալական հարցում է պատվիրել ու հետևյալ արդյունքները ստացել․ «Մենք բացահայտել ենք, որ COVID-19-ով վարակվելու դեպքում լուրջ հետևանքներով մտահոգված մարդկանց թիվը գրեթե նույնն է հարցմանը մասնակցած 25-ից 64 տարեկանների բոլոր տարիքային խմբերում, այն քիչ է տարբերվում 65-ից բարձր տարիքի մտահոգված մարդկանց թվից։ Մահացության փաստացի տվյալների հետ անհամապատասխանությունն ապշեցնում է: 18-24 տարեկանների խմբում լուրջ հետևանքներով մտահոգված մարդանց թիվը 400 անգամ շատ է, քան COVID-ից մահացածների ընդհանուր թիվը, 25-34 տարեկան տարիքային խմբում՝ 90 անգամ շատ»։

В Шереметьево усилили санитарный контроль в связи с коронавирусом   - Sputnik Արմենիա
Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարող ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել

Սա կարելի էր նորմալ զգուշավորություն համարել, բայց մի նրբություն կա․ նույն այդ մտահոգ քաղաքացիները կողմ չեն հիգիենայի պահպանմանն ու դիմակ դնելուն։ Նրանք ուզում են, որ դպրոցները, բիզնեսները, պետական հաստատությունները փակվեն, ընդհանրապես նորմալ կյանքն այնքան սահմանափակվի, մինչև վերականգնվի լիովին անվտանգ իրավիճակը։

Դիմելով հենց այդ փսիխոզին, որը, ինչպես պարզել են Franklin Templeton-ի հարցման պատվիրատուները, տարածվում է հիմնականում սոցցանցերի ակտիվ օգտատերերի ու մեյնսթրիմ (այսինքն՝ հակաթրամփային) լրատվամիջոցների սպառողների շրջանում` Բայդենը հայտնել է, որ պատրաստ է ընտրություններում հաղթելու դեպքում «անջատել» տնտեսությունը։

Խնդիրն այն է, որ տնտեսությունն անջատելը, որի մասին խոսում է Բայդենը, մեծ հաշվով տնտեսության սպանությունը կլինի։

Ինչու հենց Լուիզիանայում. Ուեսթը ներկայացրել է ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը

«Ամբողջ երկրի արգելափակումը ձեզ վրա ամսական նստում է ՀՆԱ-ի մոտ երեք տոկոսը, այդ պատճառով նույնիսկ մոլորակի ամենահարուստ երկրները չեն կարող իրենց թույլ տալ ևս երկու-երեք ամիս արգելափակման մեջ մնալ», - ամերիկյան հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Հարթմուտ Իսելը, որը UBS շվեյցարական բանկի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բաժնետոմսերի բաժնի ղեկավարն է։

Այն երկրներում, որտեղ համավարակի դեմ պայքարն այդքան չի քաղաքականացվել ու քարոզարշավի թեմա չի դարձել, իրավիճակը միանշանակ է ընկալվում՝ այլևս չի կարելի տնտեսության ամբողջական սառեցում թույլ տալ։

ԱՄՆ-ն այդ առումով ոչնչով չի տարբերվում և նույնիսկ ավելի վատ վիճակում է գտնվում, քանի որ նրանք չեն կարողացել ուշքի գալ առաջին անգամ տնտեսությունը անջատելուց հետո։ The New York Post-ը հայտնում է, որ Նյու Յորքի սոված բնակիչները քառորդ մղոն երկարությամբ հերթ են կանգնում Քվինսում անվճար ուտելիքի համար։

Первая в мире зарегистрированная вакцина от коронавируса COVID-19 Спутник V - Sputnik Արմենիա
Ինչ ազդեցություն և հետևանք է թողնում  COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը

Հայտնի տնտեսագետ ու Allianz ապահովագրական հսկայի տնտեսական հարցերով խորհրդատու Մոհամմեդ Էլ Էրիանը կարծում է, որ կորոնավիրուսի պատճառով փոքր բիզնեսի ավերումը սպառնում է ԱՄՆ-ի կապիտալիզմին։

Պաշտոնական պետական գնահատականների համաձայն, որին հղում է անում CNBC ֆինանսական հեռուստաալիքը, ԱՄՆ բնակչության (մեծահասակ) գրեթե կեսն անգործ է։

Եվ այդ ֆոնին Ջո Բայդենը, ավելի ճիշտ՝ նրա քաղտեխնոլոգները, շեշտը դնում են ընտրողներին կորոնավիրուսով ավելի վախեցնելու ու ավելի խիստ տնտեսական սահմանափակումներ խոստանալու վրա՝ նրանց իրենց կողմ քաշելու համար։ Ինչպես արդարացիորեն նշել է Eurasia Group խոշոր միջազգային քաղաքական քոնսալթինգի ընկերության սեփականատեր Յան Բրեմերը, միակ հարցը, որում ընտրողները Թրամփին ավելի շատ են վստահում, քան Բայդենին, տնտեսությունն է, ու Բայդենի այդ հայտարարությունը կարող է լրացուցիչ հնարավորություններ տալ գործող նախագահի քարոզարշավին։

Նույնիսկ ափսոս կլինի, եթե այդ հնարավորություններն օգտագործվեն։ Բավականին հետաքրքիր կլիներ նայել՝ ինչպես է ամերիկյան տնտեսությունը ևս մեկ (կարևոր չէ՝ որքան կարճ) տոտալ կարանտին վերապրում։

Լրահոս
0