22:44 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Սինձո Աբեն տառապում է խոցային կոլիտից, հաստաղիքի լորձաթաղանթի խրոնիկ բորբոքումից։ Այդ հիվանդության պատճառով նա 2006 թվականին հեռացել էր պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն հրաժարական տալու մտադրություն ունի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական NHK հեռուստաալիքի տվյալներով՝ անցած շաբաթ Աբեն այցելել է Տոկիոյի հիվանդանոց։

Մեկ շաբաթ անց նա կրկին հիվանդանոց է գնացել՝ իր այցելությունը բացատրելով անալիզների արդյունքները պարզելու անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ Սինձո Աբեն տառապում է խոցային կոլիտից, հաստաղիքի լորձաթաղանթի խրոնիկ բորբոքումից։ Այդ հիվանդության պատճառով նա 2006 թվականին հեռացել էր պաշտոնից։ Դրանից հետո բժիշկներին հաջողվել էր կայունացնել Աբեի վիճակը, և 2012-ին նա կրկին գլխավորեց Ճապոնիայի կառավարությունը։

Ճապոնիայի վարչապետն իր կնոջը կենդանիների համար նախատեսված հավելումներ է խմեցրել

Ըստ թեմայի

Արդյոք նախագահ կդառնա Կոլյան, որին Գագիկ Ծառուկյանը կոնյակի տակառ էր նվիրել. տեսանյութեր
Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները
Ինչպես իտալացին հայրենասիրական մղումներով գողացավ «Մոնա Լիզան»
թեգերը:
Հրաժարական, Վարչապետ, Ճապոնիա

Գլխավոր թեմաներ