00:05 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (904)
53 0 0

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք ազդել են մարդկանց հոգեբանական առողջության վրա, և դրանցից մեկը՝ տարբեր երկրներում ընդունված կարանտինային միջոցառումներն են։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել միլիոնավոր մարդկանց հոգեբանական վիճակի վրա ամբողջ աշխարհում։ Այդ մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը։

Նրա խոսքով՝ COVID-19-ը տագնապ և վախեր է առաջացրել, ինչպես նաև խախտել է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների աշխատանքը։ Դա չէր կարող անհետևանք անցնել և բացասական ազդեցություն չունենալ մարդկանց հոգեբանական առողջության վրա։

Լուրջ բացասական ազդեցություն են ունեցել նաև շատ երկրներում ընդունված կարանտինային միջոցառումները, ինչպես նաև մարդկանց շփման բացակայությունը։ ԱՀԿ ղեկավարի գնահատմամբ՝ հոգեբանական շեղումներից տառապում է մոտ մեկ միլիարդ մարդ։

Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Աշխարհում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վարակման 24 միլիոն 635 հազար 518 դեպք։ Մահացել են 835 679 մարդ, առողջացել 17 միլիոն 96 659 մարդ։

Հայտնի է առաջին երկիրը, որը պատրաստ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)

Ըստ թեմայի

Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել
181 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43451
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին
Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 53 տարեկան է
թեգերը:
համավարակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ