22:39 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում հակամարտությունների կանխման արձանագրությունները խախտելու համար։ «Ռուսաստանի սպաներ» փորձագիտական խորհրդի անդամ, ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը իրավիճակի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Sputnik ռադիոկայանի եթերում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն ռուս զինվորականներին մեղադրել է Սիրիայում վթար հրահրելու մեջ, որի հետևանքով տուժել են ամերիկացիները։

«Սիրիայի հյուսիս-արևելքում ռուսական մեքենան մխրճվել է կոալիցիայի (ԱՄՆ-ի գլխավորած– խմբ․) զրահապատ մեքենայի մեջ, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել մեքենայում գտնվող անձնակազմի անդամները»,-ասված է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ընդհարումից խուսափելու համար ամերիկյան զրահամեքենան լքել է դեպքի վայրը։

Վաշինգտոնում հայտարարել են, որ նման ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ գործողությունները հակասում են հակամարտությունների կանխման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրին:

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

Ուլիոթն ավելացրել է, որ ԱՄՆ-ն չի ուզում սրել իրավիճակը, բայց թշնամական գործողությունների դեպքում ինքնապաշտպանության անքակտելի իրավունք ունի։

Ռուսական կողմը հերքել է այդ մեղադրանքները։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ միջազգային կոալիցիային նախապես զգուշացվել է ռուսական շարասյան անցնելու մասին: Չնայած դրան, ԱՄՆ զինծառայողները ռուսական պարեկային ծառայությունն արգելափակելու փորձ են կատարել։

«Ի պատասխան ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել՝ միջադեպը կանխելու և առաջադրված խնդրի հետագա կատարումն ապահովելու ուղղությամբ,-հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, ռազմական քաղաքագետ Ալեքսանդ Փերենջիևը Sputnik ռադիոկայանի եթերում ասել է, որ ամերիկյան կողմում որոշակի պրակտիկա է ձևավորվել` դիմացինին մեղադրել ինչ-ինչ գործողություններում, որոնք նա չի արել։

«ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ նենգ մարտավարություն է ընտրել․ հենց իրենք են խախտում այս կամ այն պայմանագրերը, համաձայնագրերը, ապա իսկույն ևեթ դրանք խախտելու մեղադրանքով հարձակվում են Ռուսաստանի վրա։ Այսինքն` այստեղ գործում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը։
«Նրանք ուզում են, որ մենք արդարանանք։ Ինչու ոչ, թող ռուսներն արդարանան, իսկ մենք կշարունակենք խախտել պայմանավորվածությունները, մեղավոր կլինեն ռուսները, իսկ մենք կմնանք ճերմակ, փափուկ, անմեղ։ Այդ խորամանկ, նենգ մարտավարությունը պետք է մերկացնել։ Այն դեպքերում, երբ նրանք մեղադրում են ռուսական կողմին, հենց իրենք են իրական խախտողները։ Ինչպես ասում են, գող` սիրտը դող։ Միջազգային իրավունքը շահարկում են, ինչպես ուզում են»,-ասել է Ալեքսանդր Պերենջիևը։

Ռուս գեներալ Վյաչեսլավ Գլադկիխի մահվան կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ

Ըստ թեմայի

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը
թեգերը:
Զինվոր, Սիրիա, Ռուսաստան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ