18:31 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
186 0 0

Բժիշկները պայքարում էին Անետ Խաչիկյանի կյանքը փրկելու համար, սակայն նա այդպես էլ դուրս չի եկել կոմայից։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Բեյրութի սարսափելի պայթյունից վնասվածքներ ստացած Անետ Խաչիկյանը մահացել է Բեյրութի Զահլե շրջանի հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»։

«Անետ Խաչիկյանը 24 օր կոմայի մեջ էր։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար, սակայն այսօր առավոտյան նա մահացավ»,–նշված է «Արևելքի» Twitter–յան էջում։

Անետ Խաչիկյանը Լիբանանի աղետից մահացած 14-րդ հայն է:

​Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 170 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։
Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական թաղամասով և եկեղեցիներով. տեսանյութ

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։

Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել

Ըստ թեմայի

Նրանց օրվա հացը կախված է «Մայրիկից». լիբանանահայ Ալինը վերածնում է կյանքը
Լիբանանահայերին 2.5 տոննա բժշկական պարագաներ ու դեղամիջոցներ են տրամադրվել
Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութի բնակիչներին
Հայաստանի քիմիական սպառնալիքը․ արդյունաբերական անցյալը խանգարում է էկոլոգիական ապագային
«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար
Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին
թեգերը:
հայ, Մահ, Բեյրութ

Գլխավոր թեմաներ