22:22 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
32 0 0

ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների տարաձայնությունները վիրտուալ տիրույթ են տեղափոխվել, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կարող է մեղադրել հակառակորդին անհաջողությունների ու սուտ խոստումների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի քարոզչական շտաբը գնել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի կարգախոսով «KeepAmericaGreat.com» դոմենը։ Տեղեկությունը հայտնում է Politico–ն։

Սպիտակ տան այսօրվա ղեկավարը 2016 թվականի ընտրություններում հաղթել էր «Ամերիկան նորից հզոր դարձնենք» (Make America Great Again) կարգախոսով, իսկ 2020 թվականի քարոզարշավի համար ընտրել է «Ամերիկան հզոր պահենք» (Keep America Great) կարգախոսը։

Կայքը հայտնում է, որ վերջերս դոմենն ազատվել է, և Դոնալդ Թրամփի մրցակիցը գնել է այն։

Այժմ կայք մտնելիս կարելի է տեսնել ամերիկյան նախագահի չիրականացրած (Բայդենի կողմնակիցների կարծիքով) խոստումները միջազգային քաղաքականության, տնտեսության, կրթության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Կայքի այցելուներին առաջարկում են բաժանորդագրվել, որպեսզի իմանան նախագահ Թրամփի անհաջողությունների մասին։

Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ

Ավելի վաղ Թրամփը գնել էր «todosconbiden.com» (Ամեն ինչ Բայդենի հետ – խմբ․) դոմենը, երբ Բայդենը խոսել էր նույնանուն ծրագիր գործարկելու մասին։

Նշենք, որ Դոնալդ Թրամփն արդեն պաշտոնապես համաձայնել է լինել Հանրապետական կուսակցության թեկնածուն Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում: Մինչ այդ Ջո Բայդենը համաձայնել էր առաջադրվել որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Ընտրությունները կանցկացվեն այս տարվա նոյեմբերին։

Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի

Ըստ թեմայի

Կիբեռհարձակումների 75%-ն ԱՄՆ-ից է իրականացվում․ ՌԴ անվտանգության խորհուրդ
Հայերի դիրքորոշումը երկփեղկված է. Սարգսյանը` ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին
Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը
թեգերը:
Ջո Բայդեն, ԱՄՆ, Դոնալդ Թրամփ

Գլխավոր թեմաներ