00:34 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Թեև հիմնական կանխատեսումները վկայում են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին, սակայն տպավորություն է ստեղծվում, որ հասարակությանն ուժով վախեցնելու միտումները և լրատվական մանիպուլյացիաները կարող են ժողովրդավարների համար վերածվել տհաճ անակնկալի։

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

ԱՄՆ–ում այժմ բացառիկ էքսպերիմենտ է տեղի ունենում, փորձարկվողների դերում էլ ԱՄՆ ընտրազանգվածն է։

Էքսպերիմենտի էությունն այն է, որ ընտրողներին քաղաքական իրողության երկու տարբերակ է ներկայացվում։ Պաշտոնական տարբերակի համաձայն, որն ամերիկացիներին առաջարկում են հիմնական լրատվամիջոցների լրագրողները, Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչները, հոլիվուդյան աստղերը, ինչպես նաև NBA–ի մարզչական կուռքերը՝ ԱՄՆ–ում խաղաղ ցույցեր են ընթանում ոստիկանների բռնության և ոչ պակաս խաղաղ պայքար ռասիզմի և սոցիալական անարդարության դեմ։

Իրական տարբերակի համաձայն, որը կարող են նկատել ԶԼՄ–ների տեղեկությանը անվերապահ չհավատացող և միլիոնատեր դերասաններին և բասկետբոլիստներին ամբողջությամբ չվստահող ամերիկացիները՝ ԱՄՆ–ում այսօր զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, որտեղ «սոցիալական արդարության համար պայքարողները» խանութներ են այրում, ծեծի ենթարկում անցորդներին, իսկ  Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետներն ու նահանգապետները ոստիկանությունից պահանջում են չմիջամտել։ Իրականության այս երկու տարբերակների հակասության գագաթնակետը դարձավ CNN ամերիկյան հեռուստաալիքի ռեպորտաժը, որտեղ թղթակիցը կանգնած է այրվող շենքի ֆոնին, իսկ էկրանին երևում է` «Բոցավառ, բայց հիմնականում խաղաղ ցույց» գրությունը։

Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը

Դեմոկրատական կուսակցության տրամաբանությունը տվյալ պարագայում հետևյալն է՝  ոստիկանությունից չի կարելի պահանջել միջամտել և ցրել վանդալիզմի և խանութների թալանի զանգվածային ցույցերի մասնակիցներին, քանի որ «խաղաղ ցուցարարները» Դեմոկրատական կուսակցության հիմնական քաղաքական ակտիվներից մեկն է։ Երկրորդ` «բողոքի ցույցերն» անհրաժեշտ են, որ Թրամփի ընտրազանգվածը վախենա քվեարկել՝ նրա օգտին հետագա ֆիզիկական բռնության վախից ելնելով։  Ավելին, Դեմոկրատական կուսակցությունն ու հատկապես նրա ռադիկալ (ու մամուլում առավել ակտիվ) թևը լիովին տեղավորվել է համակարգային ռասիզմի մեջ Թրամփին և ամերիկյան ոստիկանությանը մեղադրելու ռազմավարության մեջ, իսկ դա նշանակում է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարող սատարել ոստիկանությանը. Բայդենը հիմար դրության մեջ կհայտնվի, իսկ քաղաքապետներն ու նահանգապետները, որոնք արդեն իսկ կրճատել են բյուջեները կամ նույնիսկ գրեթե փակել տեղական ոստիկանական դեպարտամենտները, էլ ավելի հիմար դրության մեջ կհայտնվեն։ Ի վերջո, Բայդենի շտաբի վերահսկողության ներքո է աշխարհի ամենահզոր լրատվական մեքենան։

Հենց դրանով է բացատրվում մի կողմից  խանութների, պիցցերիաների և բենզալցակայանների սեփականատերերի ու աշխատակիցների (որոնց գույքը ոչնչացվում է տեղական իշխանության թողտվությամբ) նկատմամբ բռնությունը դատապարտելուն ուղղված ձևական մոտեցումը, մյուս կողմից՝ «խաղաղ ցույցերի» լիարժեք և հուզական աջակցությունը Բայդենի քարոզարշավի մասնակից պաշտոնական այրերի կողմից։

Դեմոկրատներն ու լիբերալներն ատում են Դոնալդ Թրամփին, մեղադրում COVID-19–ի հետևանքով ամերիկացիների մահվան, ԱՄՆ երբևէ ամենամեծ տնտեսական անկման, այլ մեղքերի, ինչպես նաև ռասիզմի մեջ, որը հանգեցրեց #BlackLivesMatter շարժմանը։

Այժմ ամերիկյան իսթեբլիշմենթը, որը մեծ հաշվով խաղադրույք է արել, որ Դեմոկրատական կուսակցության ուժային թևը կկարողանա վախեցնել Թրամփի ընտրողներին «Աջ սեկտորի» (ՌԴ-ում արգելված խմբավորում) և ուկրաինական նմանատիպ կազմակերպությունների փորձված մեթոդներով, իսկ լիարժեք լրատվական աջակցությունը թույլ կտա դեմոկրատներին պահպանել պատկառելիությունը, խնդիրներ է առաջացել։ Լրատվական իրականություն ստեղծելու փորձը բացասական արդյունքներ է ապահովում նրանց համար, ովքեր հավատում են լրատվական քարոզչության և փողոցային բռնության ամենակարողությանը։
«Ազդանշան է Ռուսաստանին»․ ինչո՞ւ է ԱՄՆ-ն գաղտնի սուզանավ ուղարկել Նորվեգիայի ափերի մոտ

Ինչպես հայտնում է Axios լրատվական պորտալը` «Ջո Բայդենին մոտ կանգնած դեմոկրատները գնալով ավելի շատ են մտահոգվում, որ թալանն ու բռնությունը քաղաքներում կարող են օգնել Թրամփին, հատկապես փոքր-ինչ տատանվող և կասկածամիտ ամերիկացիների շրջանում։ Ինչու է դա կարևոր. սա մեծ պատմություն է, որը օգնում է բացատրել ընտրապայքարի վիճակը, այն դեպքում, երբ որոշ դեմոկրատներ խուճապի են մատնվել նրա համար, որ Թրամփը կարող է հաղթել»։

Թեև հիմնական կանխատեսումներն ու 2016 թվականին Հիլարի Քլինթոնի հաղթանակը կանխատեսող սոցիոլոգների մաթեմատիկական մոդելները միահամուռ կանխատեսում են նաև Ջո Բայդենի հաղթանակը,  տպավորություն է ստեղծվում, որ հասարակությանը և լրատվական մանիպուլյացիաներն ուժով վախեցնելու միտումները կարող են ժողովրդավարների համար հերթական տհաճ անակնկալի վերածվել։

Հավանաբար, իրականությունից կտրված լրագրողներին և փորձագետներին դժվար է հավատալ, որ յուրաքանչյուր հրդեհված խանութ կամ ընտանեկան սրճարան հզոր գովազդային ակցիա է`  հօգուտ Թրամփի։ Իսկ երբ թալանչիները նպատակաուղղված ոչնչացնում են էթնիկ փոքրամասնություններին պատկանող բիզնեսները, նույնիսկ CNN–ը`NBA–ի բոլոր աստղերի հետ մեկտեղ, չի կարողանա ընտրողին համոզել, որ վանդալներն իրականում խաղաղ կերպով պայքարում են սոցիալական արդարության և «սպիտակ ռասիզմի» դեմ։

Մինեապոլիսում վիետնամական ավերված ռեստորանի սեփականատեր Յում Նգուենը լրագրողներին պատմել է իր ապրումները:

Հայերի դիրքորոշումը երկփեղկված է. Սարգսյանը` ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին

«Հետևել, թե ինչպես են կողոպտիչներն ավերում մեր ընտանեկան ռեստորանը, անտանելի է։ Նրանք դա անում են, ծիծաղով և հեգնանքով։ Չեմ ստի, այսօր քիչ էր մնում մեկին սպանեի։ Նա այս քարը  նետեց իմ ընտանեկան լուսանկարի վրա և ուղիղ ինձ նայեց։ Ես ասացի. «*****…»։ Արցունքներն անմիջապես գլորվեցին աչքերիցս։ Ես այլևս չեմ կարող...»։

Կարելի է չկասկածել, որ ամեն անգամ, երբ նման բան է տեղի ունենում, ամերիկյան հասարակության որոշակի հատվածում առնվազն Թրամփին ձայն տալու պատրաստակամությունն աճում է, իսկ, եթե դա բավարար չլինի, ապա պետք է պայքարել սեփական կյանքի իրավունքի և գույքի համար զենքը ձեռքին արդեն Վաշինգտոնի փողոցներում։

Այս ողջ պատմությունից պետք է երկու կարևոր հետևություն անել։ Առաջին` ԶԼՄ–ներն ամենակարող չեն, և լրատվական քարոզչությամբ իրականությունը սքողելու անվերջ փորձերը հանգեցնում են ոչ թե իրականության փոփոխմանը, այլ նրան, որ ԶԼՄ–ների նկատմամբ վստահությունը պատառ–պատառ է լինում։ Եվ երկրորդ, որն առավել կարևոր է, եթե ամերիկյան էլիտան միմյանց հետ հարաբերություն է պարզում զինված թալանչիների օգնությամբ, մեր առջև արդեն ոչ թե համաշխարհային հեգեմոն է, այլ տարրական «բանտուստան», որը, ցավոք, դեռ միջուկային զենք ունի և վերահսկողություն համաշխարհային ֆինանսական համակարգի առանցքային տարրերի նկատմամբ:

Սա արդեն բավական մտահոգիչ կոնֆիգուրացիա է, եթե դիտարկենք այն ռիսկերի տեսանկյունից, որոնք ԱՄՆ–ն ներկայացնում է մնացյալ ողջ աշխարհի համար։

Ջո Բայդենը խոստանում է սպանել ամերիկյան տնտեսությունը

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը` օգնական, կամ Թրամփի աննախադեպ հայտարարությունը
Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին
Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ չի ուզում հետաձգել ընտրությունները
«Նրա վերաբերմունքը Պուտինի նկատմամբ հանելուկ էր». Թրամփի նախկին խորհրդական
թեգերը:
Բողոքի ակցիա, Ընտրություններ, Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ