12:02 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (894)
78 0 0

Շվեդիայի իշխանությունը շեշտը դրել էր քաղաքացիների գիտակցության վրա՝ հրաժարվելով խիստ հակահամաճարակային նորմեր սահմանելուց։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի ռազմավարությունը՝ մեղմ սահմանափակումների ներդրմամբ, երկարաժամկետ հեռանկարում պետք է օրինակ դառնա այլ երկրների համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Magic ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ դեսպան դոկտոր Դեվիդ Նաբարոն։

Նրա խոսքով` Շվեդիայի իշխանությունները շեշտը դրել էին երկրի քաղաքացիների գիտակցության վրա՝ հրաժարվելով խիստ հակահամաճարակային նորմեր սահմանելուց։

Նաբարոն կարծում է, որ ապագայում մյուս պետությունները ևս պետք է որդեգրեն այդ ռազմավարությունը։

Նշենք, որ Շվեդիայի իշխանությունները խիստ կարանտին չեն սահմանել՝ մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը և հնարավորության դեպքում աշխատել հեռահար ռեժիմով։ Դպրոցները, մանկապարտեզներն ու հասարակական սննդի հաստատություններն այս ամբողջ ընթացքում գործել են, սակայն զանգվածային միջոցառումներն արգելված են եղել։

Կորոնավիրուսի թվերն աշխարհում. «հակավարկանիշի» որ հորիզոնականում է Հայաստանը

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյաներով՝ կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով Շվեդիան այս պահին աշխարհում 39-րդ տեղում է։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ երկրում COVID-19-ով վարակվել է 84,3 հազար մարդ։ Մահացել է ավելի քան 5,8 հազար վարակակիր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (894)

Ըստ թեմայի

Ղազախստանում դատի են տվել կարանտինին
Վրաստանի իշխանությունը Սվանեթիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով
Հայաստանում կարանտինային միջոցառումներ կլինեն` առանց արտակարգ դրության ռեժիմի
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Շվեդիա

Գլխավոր թեմաներ