14:27 21 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (311)
139 0 0

Իտալական «Ռոման» ներկայացրել է նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագի բոլոր գոլերի և գոլային փոխանցումների տեսագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ամփոփված են Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները:

«Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումներն անցած մրցաշրջանում», - գրել են տեսանյութին կից:

Ավելի վաղ Մխիթարյանը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ արդեն պաշտոնապես մշտական պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» հետ:

Նա հատուկ շնորհակալություն էր հայտնել Արսեն Վենգերին` իրեն թիմ բերելու և մշտապես վստահելու համար։Լոնդոնյան «Արսենալն» էլ, որի խաղացողն էր Մխիթարյանը, հայտնում է, որ գործող պայմանագիրը երկկողմանի խզվել է կողմերի համաձայնությամբ։

Գնահատենք ու հպարտանանք. Վարդան Մինասյանը Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք` Մխիթարյանն «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարին և 4 տարվա պայմանագիր կնքել «զինագործների հետ»։ 2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռոմա»։

«Արսենալի» կազմում Մխիթարյանը անցկացրել էր 59 հանդիպում և դարձել 9 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (311)

Ըստ թեմայի

Գալոյանի հարցը դուրս է եկել իրավական հարթությունից և գտնվում է անձնական դաշտում. Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանն ու Հայաստանի հավաքականի մյուս տղաները հանդես կգան նոր մարզաշապիկներով
«Առաջին արձակուրդը». Հենրիխ Մխիթարյանը որդու հետ ծովում է. լուսանկար
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, գոլ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Արսենալ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ