04:16 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունից տարիներ անց էլ Իրաքը դեռ մնում է թիրախում։ Սպիտակ տունը դեռ բաց է թողնում իրաքյան «դուռը»։

Սոֆյա Մելնիչուկ, ՌԻԱ Նովոստի

«Ծայրահեղականները շարունակում են ռումբեր պայթեցնել, հարձակվել խաղաղ բնակիչների վրա ու թշնամանք բորբոքել», - զգուշացնում էր Բարաք Օբաման՝ հայտարարելով Իրաքում ռազմական գործողության ավարտի մասին։ Կոալիցիան կատարել էր իր առաքելությունն այդ երկրում, տուն վերադառնալու ժամանակն էր։ Այն ժամանակվանից 10-ը տարի է անցել, բայց ամերիկացիները դեռ Բաղդադում են։ ՌԻԱ Նովոստին վերհիշում է, թե ինչ հետևանքներ է ունեցել իրաքյան ժողովրդի վրա Վաշինգտոնի օգնությունը։

Համալրում «Չարիքի առանցքում»

«Այս ժամերին կոալիցիոն զորքերը ռազմական գործողություն են սկսում՝ Իրաքը զինաթափելու, ժողովրդին ազատելու ու մահացու վտանգից փրկելու համար», - Ջորջ Բուշ կրտսերն այս խոսքերով 2003 թվականի մարտի 19-ին Իրաք ներխուժեց։

Մեկուկես ժամ անց ծովային տեղակայման «Տոմահավկները» Պարսից ծոցից խոցեցին առաջին թիրախները, իսկ կոալիցիան հարձակման անցավ Քույվեյթի սահմանին։

Միացյալ Նահանգների համար սա 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հայտարարված միջազգային ահաբեկչության դեմ պատերազմի քայլերից մեկն էր։ Այդ օրը Ալ-Կաիդայի* գրոհայինները գրեթե երեք հազար մարդ սպանեցին։ Ջորջ Բուշը իր ժողովրդին խոստացավ, որ մեղավորները կպատժվեն։ Աֆղանստանի պատերազմում «համար առաջին ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին չբռնեցին։ Բայց ամերիկացիներն իրենց ուշադրությունը տեղափոխեցին մեկ այլ առաջնորդի՝ Սադամ Հուսեյնի վրա։ Նրանք պնդում էին, որ հետախուզության տվյալների (հետագայում պարզվեց, որ ոչ ստույգ) համաձայն` նա աջակցում էր ահաբեկիչներին։  

2003 թվականի հունվարին Բուշը հայտնեց՝ ԱՄՆ հետախուզությունն ապացույցներ ունի, որ Սադամ Հուսեյնը զանգվածային վերացման զենք, մասնավորապես՝ սիբիրյան խոցի սպորներ է թաքցնում։ Ու թեև վերջում Իրաքում հայտնաբերվեց միայն 1980 թվականի մնացած քիմիական զենք, որն անպիտան էր զանգվածային ոչնչացման համար, այնուամենայնիվ դա «Իրաքյան ազատություն» գործողությունը սկսելու պաշտոնական պատրվակ դարձավ։

Արագ ներխուժում

ԱՄՆ-ի և Բրիտանիայի զորքերն իրաքյան զորքերից շատ ավելի հզոր են։ Գործողության ակտիվ փուլը տևեց 26 օր, 2003 թվականի մայիսի 1-ին ամեն ինչ ավարտվեց։ Սկսվեց երկար օկուպացիան և Սադամ Հուսեյնի «որսը»։

Президент США Джордж Буш в сопровождении вице-президента Дика Чейни, выступает с заявлением после встречи со своими экономическими советниками (8 августа 2007). Вашингтон
© AP Photo / Evan Vucci
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը

Նրանց բռնեցին ինն ամիս հետո «Կարմիր լուսաբաց» առաքելության ընթացքում։ Դրանից 2 տարի անց նախկին նախագահին մահապատժի դատապարտեցին և կախաղան բարձրացրին։ Սակայն պատերազմը չավարտվեց։ Իրաքում միջկրոնական բռնության շարք սկսվեց։

Ընտրություններ և կրկին արյունահեղություն

2004 թվականին, հարաբերական անդորրից հետո, սրվեց սունի փոքրամասնության (որը Սադամ Հուսեյնի օրոք իշխանության ղեկին էր) ու շիա և քուրդ մեծամասնության հակամարտությունը։

Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը

Երկու տարի անց 50 տարվա մեջ առաջին անգամ, երկրում տարբեր կուսակցությունների մասնակցությամբ խորհրդարանական ընտրություններ կայացան, թեև գրոհայինների սպառնալիքների ներքո։ Ճիշտ է, սունիները գրեթե բոյկոտեցին դրանք, այնուամենայնիվ, հաջողվեց ձևավորել անցումային կառավարություն, որը պետք է նոր սահմանադրություն ներկայացներ։

Գործընթացն արգելակվեց շիաների, քրդերի ու սունիների հակասությունների պատճառով։

Սունիները, որոնք ավանդաբար կազմում էին երկրի քաղաքական վերնախավի հիմնական մասը (նրանց թվին էր պատկանում նաև Սադամ Հուսեյնը), չէին ուզում իշխանությունը տալ։

Արյունահեղությունը շարունակվում էր, խաղաղ բնակիչներ էին մահանում, ողջերը փախչում էին երկրից։

Солдаты армии США на месте взрыва на Шоссе Аэропорта в Ираке (27 октября 2004). Багдад
© AP Photo / HADI MIZBAN
ԱՄՆ զորքերը Իրաքում

Երբ Բարաք Օբաման Սպիտակ տան «տերը» դարձավ, որոշեց ամերիկյան զորքերը հանել Իրաքից։ Մինչ 2010 թվականի ամառ 90 հազար զինվորական հայրենիք վերադարձան։ Իրաքում մոտ 50 հազար զինվոր մնաց։ Օգոստոսի 31-ին Օբաման դիմեց ազգին ու հայտարարեց Իրաքում ԱՄՆ ռազմական գործողության ավարտի մասին։

Ցնցող արդյունք

Միջազգային գործերի ռուսական խորհրդի ծրագրային տնօրեն Ռուսլան Մամեդովի կարծիքով` պետականությունն ու անվտանգության ինստիտուտները, որոնք ԱՄՆ-ն փորձում էր կառուցել Իրաքում, այդպես էլ չկայացան։ «Այդ կառույցները պատրաստ չէին պատասխանել ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին սպառնալիքներին։

Զարմանալի չէ, որ ամերիկյան գործողություններից ու Իրաքի ընտրություններից հետո այն ժամանակվա վարչապետ Նուրի ալ Մալիքը իշխանության կենտրոնացման  ուղղված խիստ քայլերի դիմեց։ Նա սկսեց հետապնդել անհաճո քաղաքական գործիչներին, մեղադրեց նրանց ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ։ ԱՄՆ—ի հեռանալուց հետո նրան այլևս ոչինչ չէր զսպում, ու արդյունքում իրաքյան հասարակության զգալի հատվածը, մասնավորապես՝  սուիները, մարգինալ դարձան»։

Սակայն Վաշինգտոնի հիմնական սխալ հաշվարկը սունիների աշխարհազորն էր, որն օգնում էր ամերիկացիներին ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում։

«Երիտասարդները զինված տուն գնացին։ Այդ խմբերը չներառվեցին անվտանգության ընդհանուր համակարգի մեջ, նրանք առանց աշխատավարձի մնացին, նրանց առաջնորդներին հետապնդում էին», - թվարկում է Մամեդովը։

Հենց սունիների ծանր դրությունը հանգեցրեց ծայրահեղական գաղափարների տարածմանը։

«2014 թվականին բոլորը շոկ ապրեցին։ «Իսլամական պետությունը» * գրավեց երկրի հյուսիս-արևմուտքը, ու իրաքյան կառավարությունը կորցրեց տարածքի կեսի վերահսկողությունը», - ասում է Մամեդովը։

Իրաքն ամեն դեպքում հաղթեց «Իսլամական պետությանը», այդ թվում՝ ամերիկացիների վերադարձի շնորհիվ։ Սակայն  փորձագետն ընդգծում է, որ ընդհանուր առմամբ չափազանցություն կլինի ԱՄՆ գործողությունն Իրաքում հաղթանակ համարել։

Մինչ այժմ էլ հայտնի չէ՝ քանի իրաքցի է մահացել պատերազմի ժամանակ։ Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ 100-ից 300 հազար։ ԱՀԿ տվյալներով` միայն առաջին երեք տարվա մեջ 150-ից 223 հազար մարդ է պատերազմի զոհ դարձել։ Որոշ գնահատականներով՝ այդ թիվը 700 հազար է կազմում։

Իրաքում ռազմակայան է հրթիռակոծվել

Ամերիկացիները շատ ավելի քիչ կորուստ են ունեցել՝ մոտ 4,5 հազար զինվոր է մահացել, 30 հազարը վիրավորվել են։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ մեկուկես միլիոն քաղաքացի ծառայություն են անցել Իրաքում։ Հարկատուների վրա այդ ներխուժումն ավելի քան երկու տրիլիոն դոլար է արժեցել՝ հաշվի առնելով վճարումները վետերաններին։

ԱՄՆ-ում այդ առաքելության կարևորության մասին միասնական կարծիք չկա։ Բայց ընդհանուր առմամբ հասարակությունն ավելի շատ այն ընկալում է որպես ոչ պարտադիր ու ավելորդ գործողություն։

Չնայած Բարաք Օբամայի ու Դոնալդ Թրամփի խոստումներին, ամերիկացիները դեռ Բաղդադում են։ Իրաքը կարևոր է Վաշինգտոնի համար։ Այդ երկիրը նախկինի պես ամերիկա-իրանական առճակատման գերին է։ Սպիտակ տունը դեռ բաց է թողնում իրաքյան «դուռը»։

*ԻՊ–Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություններ

Ըստ թեմայի

«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում
Կիբեռհարձակումների 75%-ն ԱՄՆ-ից է իրականացվում․ ՌԴ անվտանգության խորհուրդ
Բայդենը շահեկան դիրքում է. կհաջողվի՞ Թրամփին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
թեգերը:
Պատերազմ, Բուշ, զորք, ԱՄՆ, Իրաք

Գլխավոր թեմաներ