11:35 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
41 0 0

ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ ՀԱՊԿ–ի շրջանակներում իրավական պայմանագրերի հիման վրա կազմակերպվում են դաշնակցային փոխօգնության մեխանիզմները։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Այս պահի դրությամբ Բելառուսի կողմից հայտ չի ներկայացվել, որպեսզի ՀԱՊԿ–ը միջամտի երկրում ստեղծված իրավիճակին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ–ում Բելառուսին օգնելու անհրաժեշտության քննարկման դեպքում ո՞րն է լինելու Հայաստանի` որպես այդ կազմակերպության անդամ երկրի դիրքորոշումը։

Օգոստոսի 16-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշնեկոյի միջև: Քննարկվել էր Բելառուսում տիրող իրավիճակը, որն այդ երկրում ստեղծվել է նախագահական ընտրություններից հետո։ Ռուսաստանյան կողմը վերահաստատել էր անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասով։

«Քանի դեռ Բելառուսը նման հայտ չի ներկայացրել, այդքան էլ կոռեկտ չէ և վաղաժամ է որևէ գնահատական տալ»,–ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով`  ՀԱՊԿ–ի շրջանակներում կազմակերպության իրավական պայմանագրերի հիման վրա լիարժեքորեն կազմակերպվում են դաշնակցային փոխօգնության մեխանիզմները։ Կազմակերպվում են նաև այն գործընթացները, որոնց միջոցով էլ իրականացվում է փոխօգնության նախաձեռնությունը, նման հարցերը քննարկման դնելը, ինչպես նաև որոշումներ կայացնելն ու դրանք իրականացնելը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ Շատերը համաձայն չեն արդյունքների հետ։ Վերջնական պաշտոնական տվյալներով՝Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%–ով։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Օգոստոսի 16-ին տեղի ունեցան Բելառուսի ժամանակակից պատմության մեջ ամենալայնամասշտաբ բողոքի ակցիաները։ Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների հետևանքով մահացել են երկու մարդ։

Ըստ թեմայի

Ի՞նչ կլինի, եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Լուկաշենկոյի կամքին. Սարգսյանը` Բելառուսի մասին
Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»
Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարական է տվել. նա ցուցարարների կողմից էր հանդես եկել
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Հայաստան, Աննա Նաղդալյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Մինսկ, Բելառուս

Գլխավոր թեմաներ