ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Լուծվող սուրճի որակը կարելի է ստուգել սառը ջրի օգնությամբ։ Այս մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը ասել է արտադրանքի որակի տեսչության մասնագետ Նինա Զայցևան:
Նրա խոսքով ՝ եթե սառը ջրում սուրճը լուծում եք և հատակին նստվածք է առաջանում, ապա դա խոսում է սուրճի տեխնոլոգիայի խախտման կամ աղացած հավելումների ավելացման մասին, ասենք՝ բոված հացահատիկային կուլտուրաների։ Այս ամենը դրա ցածրորակ լինելու մասին է խոսում։
«Որակյալ լուծվող սուրճը պետք է ամբողջությամբ լուծվի ինչպես տաք, այնպես էլ սառը ջրում»", - նշել է Զայցևան:
Մասնագետը խորհուրդ է տալիս սուրճը պահել հերմետիկ փակվող կափարիչով, քանի որ բարձր խոնավության դեպքում այն կորցնում է իր համային որակները։ Իսկ քանի որ սուրճը կլանում է հոտերը, ապա այն պետք է հեռու պահել հոտավետ մթերքներից։
Գիտնականները պարզել են` ինչն է իջեցնում զարկերակային ճնշումը