04:12 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Տիխանովսկայան կարծում է, որ սահմանադրական բարեփոխումից առաջ պետք է ևս մեկ քվեարկություն անցկացնել։ Ընդդիմադիր գործիչը վստահ է` ժողովուրդը չի ընդունի Լուկաշենկոյի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ երկրում բողոքի ակցիաները չեն դադարի և անվերջ կշարունակվեն: Այդ մասին նա ասել է NHK-ին:

Նրա խոսքով՝ ցուցարարները «Լուկաշենկոյի վրա ճնշում գործադրող ուժ են»։ Ինչ վերաբերում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնելու Լուկաշենկոյի առաջարկին, ապա, ըստ Տիխանովսկայայի, մինչև սահմանադրական բարեփոխումը պետք է ևս մեկ քվեարկություն անցկացնել: Ընդդիմադիրը վստահ է, որ ժողովուրդը չի ընդունի Լուկաշենկոյի առաջարկը։

Ավելի վաղ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերին ելույթ ունենալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին։ Նշվում էր, որ արդեն նախատեսված են նրա ելույթները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ սեպտեմբերի 4-ին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նիստում՝ սեպտեմբերի 8-ին։

Տիխանովսկայան մտադիր է դիմել միջազգային հանրությանը՝ խնդրելով «հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, հանդես գալ իբրև Բելառուսի ինքնիշխանության երաշխավոր և հարգել բելառուս ժողովրդի կամքը»:

Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև

«Իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի միջև իշխանության փոխանցման շուրջ բանակցությունների հասնելը հենց բելառուսների պատասխանատվությունն է»,-ասված է նրա մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ բանակցությունները սկսելու համար ընդդիմությունը չի հրաժարվում նաև միջազգային աջակցությունից։

Հիշեցնենք` օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է։

Հրապարակվել է Մինսկում ցուցարարի մահվան պահի տեսանյութը

Օգոստոսի 16-ին երկրում տեղի են ունեցել Բելառուսի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից: Բելառուսի իշխանությունների տվյալներով՝ մահացել է բողոքի ակցիայի երեք մասնակից։

Ըստ թեմայի

Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարական է տվել. նա ցուցարարների կողմից էր հանդես եկել
ՌԴ–ի և Բելառուսի ղեկավարները կրկին զրուցել են. Լուկաշենկոն խնդրանքով է դիմել Պուտինին
Ռուսական զորքը Բելառուս մտցնելու կարիք դեռ չկա. Պուտին
թեգերը:
Սվետլանա Տիխանովսկայա, Ալեքսանդր Լուկաշենկո, Նախագահ, Ընտրություններ, Մինսկ, Բելառուս

Գլխավոր թեմաներ