03:43 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Բեռլինն այնուամենայնիվ կարողացավ զարմացնել Ռուսաստանին և ոչ միայն։ ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկը մտորում է այն մասին` ինչպես է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորումը կապված «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ։

ԳԴՀ–ի կառավարության հայտարարությունը, թե բունդեսվերի լաբորատորիան, որը «Շարիտե» կլինիկայի հանձնարարությամբ Ալեքսեյ Նավալնու անալիզների թունաբանական ուսումնասիրություն է իրականացրել և «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի օգտագործման հետքեր հայտնաբերել, հիացրել է շատերին։

Նման բան ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում, երբ գերտերությունն այսքան անհոգ է սեփական սուտը չքողարկելու հարցում։

Վերջին մի քանի տասնամյակների համաշխարհային քաղաքականությունը կոտրել է այն պատկերացումը, որ բացահայտ սուտը վատ տարբերակ է այն պետությանների համար, որոնք կարողանում են խորամանկել, խուսափել որևէ բանից, օգտագործել հռետորական բարդ կառուցվածքները։ Բայց ստից չեն խուսափում, եթե դա նրանց ձեռնտու է և անհրաժեշտ։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Այնուամենայնիվ խաղի կանոնները մինչ օրս պահանջում էին, որ այդ սուտը գոնե փոքր–ինչ համոզիչ լիներ եթե ոչ մասնագետների, ապա գոնե հանրության համար։ Հենց դա էր պատճառը, որ Քոլին Փաուելի` սրվակի հետ կապված պատմությունը քրեստոմատիական դարձավ. ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Սադամ Հուսեյնը «անիվների և ռելսերի վրա գործող կենսաբանական զենքի արտադրության» գործարաններ ունի, և որպես իր խոսքերի ապացույց նա ինչ–որ փոշիով սրվակ էր թափահարել. աշխարհը հավատացել էր նրան։

Սկրիպալների թունավորումն ընդհանրապես տպավորիչ շոու էր կողքից դիտողների համար։ Քանի դեռ մասնագետները մատնանշում էին բրիտանացիների վարկածի հակասական լինելը, լայն զանգվածները տեսնում էին հատուկ համազգեստով քրեագետների, շղթայված քաղաքային տարածքներ, քանդվող տներ և հիվանդանոց ընկած մարդկանց։ Եվրոպայի կենտրոնում քիմիական հարձակման տեսարանը բավական համոզիչ էր աղետների մասին հոլիվուդյան տասնյակ ֆիլմեր տեսած աշխարհի համար։

Հիմա էլ բեմ է բարձրացել Գերմանիան և Նավալնու թունավորման այնպիսի վարկած առաջ քաշել, որ նույնիսկ քիմիայի, բժշկության և քրեագիտության հետ որևէ առնչություն չունեցող ամենամիամիտ և դյուրահավատ մարդը կարող է խորին համոզմամբ ասել` չեմ հավատում։

Դժվար է ասել, թե ամենից շատ ինչն է ապշեցնում գերմանացիների առաջարկած լեգենդում. այն, որ սուպերմահացու մարտական թունավոր նյութն ամեն անգամ «փուստ» է տալի՞ս Ռուսաստանի իշխանության համար իբր անցանկալի մարդկանց վերացնելու փորձերի ժամանակ, բայց այն համառորեն շարունակում են օգտագործել, թե՞ այն, որ «Նովիչոկը», որի պատճառով Սոլսբերիի կեսը քիչ էր մնում` քանդեին, կիրառվել է Նավալնու դեմ ինքնաթիռում, և դա մյուս ուղևորների, բժիշկների և նրա հետ շփում ունեցած մյուս մարդկանց համար որևէ հետևանքներ չի ունեցել, թե՞ այն, որ Ռուսաստանը թողել է բլոգերին մեկնել արտասահման` բուժվելու, որպեսզի մարտական թունավոր նյութը հայտնաբերվելու դեպքում ավելի երաշխավորված հայտնվի հերթական միջազգային սկանդալի կիզակետում։

Կրեմլի «դավադիր» պլանը՝ կործանել Ամերիկան, փրկել Թրամփին

Պրոֆեսիոնալներն էլ չեն լռում։ Նրանք ուղիղ ասում են, որ թունավորման կլինիկական պատկերը բոլորովին այլ է, «Նովիչոկի խումբ» ըստ էության գոյություն չունի, իսկ Բեռլինը համառորեն խուսափում է համագործակցությունից և որևէ տեղեկություն չի տրամադրում, որը թույլ կտար գոնե ինչ–որ կերպ հաստատել իր իսկ հնչեցրած հայտարարությունները։

Կարճ ասած, ԳԴՀ–ն բոլորի համար ակնհայտ բացարձակ սուտ է հնչեցրել` հոգ չտանելով անգամ փոքր–ինչ հավաստիություն հաղորդելու մասին։

Այս հանգամանքն ամենակարևոր հարցն է ծնում` իսկ ինչո՞ւ է այդպես արվել։ Չէ՞ որ կարելի էր ավելի հմուտ գործել։

Պատասխանը շատ պարզ է` նոր պատժամիջոցներ են սպասվում։

Ռուսաստանն արդեն սովոր է, որ նոր պատժամիջոցների ընդունման համար իրեն անհիմն մեղադրում են ամենասարսափելի հանցագործությունների մեջ։ Սակայն ոչ պակաս սովորական է դարձել նաև այն, որ այդ պատժամիջոցները գերազանցապես «կոսմետիկ» բնույթ են կրում։

Բայց գուցե այս պատմությունը բացառություն դառնա, քանի որ Գերմանիան Ռուսաստանի համար հիրավի ցավոտ «պատիժ» ունի` «Հյուսիսային հոսք-2» նախագծի փակումը։ Երբ հայտնի դարձավ Նավալնու «ախտորոշումը», այդ թեման անմիջապես հնչեցրին ամերիկացի և որոշ գերմանացի քաղաքական գործիչներ։

Ավելին, այն, ինչ կատարվում է հիմա, թույլ է տալիս ենթադրել, որ Միացյալ Նահանգները հասել է իր ուզածին և Գերմանիայի իշխանությանը ստիպել է հրաժարվել գազատարի շինարարությունից։ Եվ հենց այդ է պատճառը, որ «Նովիչոկ-2» օպերացիան իրականացվում է ակնհայտորեն կոպիտ ձևով, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ խնդիրը ոչ թե բլոգերի թունավորումն է, այլ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական մեծ հաղթանակը։

Արքայազն և նախագահ. ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում Պուտինի և Մուհամեդի մտերմությունը

Միայն թե Բեռլինը նախկինի պես հայտարարում է, որ տարանջատում է Նավալնու և «Հյուսիսային հոսք-2»–ի կառուցման գործերը։ Իսկ այսօր այս տեսակետն աջակցեցին Մյունխենի համաժողովի անվտանգության հարցերի ղեկավարն ու Բավարիայի վարչապետը։

Ստացվում է, որ բունդեսվերի քիմիկոսների հայտարարած ֆանտաստիկ արդյունքները արտացոլում են ոչ այնքան «Հյուսիսային հոսք-2»–ի վճռված ճակատագիրը, որքան գերմանական էլիտայի ներսում (ազգայնամետ և ամերիկամետ հատվածների միջև) շարունակվող պայքարը։ Ի դեպ, ՆԱՏՕ–ի կառույցների միջոցով ԱՄՆ–ի հետ սերտ կապ ունեցող գերմանացի զինվորականները, ըստ ամենայնի, պատկանում են երկրորդ խմբին։

Իսկ վերջին իրադարձությունների անհեթեթությունը գործում է ի շահ նրանց, ովքեր պայքարում են Գերմանիայի ինքնիշխանության և առանց օվկիանոսի մյուս կողմից հրահանգներ ստանալու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքի համար։ Եթե ներքին թշնամուն ոչինչ հակադրել հնարավոր չէ, ուրեմն պետք է իրականացնել այլոց նախաձեռնությունը և գործընթացը հասցնել ցանկալի արդյունքի։

Մոտ ապագայում պարզ կլինի` արդյոք դա կհաջողվի նրանց, թե ոչ։

Ըստ թեմայի

«Ֆինանսական դաշինք»․ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվում են դոլարից
Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»
«Նենգ մարտավարություն է»․ փորձագետը՝ զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպի մասին
«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում
թեգերը:
Ալեքսեյ Նավալնի, ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ