11:13 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (897)
281 0 0

Երկրի ղեկավարությունը խորհուրդ է տալիս դիմակներ դնել փակ տարածքներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի կառավարությունը կոչ է արել երկրի բնակչությանը, հատկապես նրանց, ովքեր  վերջին 12 օրվա ընթացքում գտնվել են Աջարիայում, COVID-19–ի ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկական կենտրոններ կամ զանգահարել թեժ գծի 112 հեռախոսահամարով: Այս մասին ասված է երկրի քաղաքացիներին ուղարկված SMS հաղորդագրության մեջ։

Վրաստանի իշխանությունները նման կոչով հանդես են եկել երկրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվի աճի պատճառով։

Երկրի ղեկավարությունը խորհուրդ է տալիս դիմակներ դնել փակ տարածքներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պահպանել սոցիալական հեռավորությունը։

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 45-ով, դրանցից 23-ն Աջարիայի հետ են կապված։

Սեպտեմբերի 8-ի դրությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 1729 է, մահացել է 19 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։

Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (897)

Ըստ թեմայի

Ինքնաթիռներում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մե՞ծ է. փորձագետների պատասխանը
Կորոնավիրուսը չի նահանջում. Հայաստանում մեկ օրում 108 նոր դեպք է գրանցվել
Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ