10:34 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Դուեյն Ջոնսոնի երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել` մաղթելով նրա հայազգի կնոջն առողջություն ու անսահման երջանկություն։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկացի ռեսթլեր և կինոդերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Instagram–ում հուզիչ գրառումով շնորհավորել է կնոջը`Լոուրեն Հաշյանին ծննդյան տոնի կապակցությամբ և համատեղ լուսանկար հրապարակել։

«Նա անսպառ էներգիա ունի, միշտ ակտիվ է ու իմ ճանաչած լավագույն կինն է։ Շնորհավորում եմ իր տեսակի մեջ եզակի իմ կնոջը`Լոուրենին, որը միշտ ոգեշնչում է ինձ, ներդաշնակություն ու սեր սփռում իր շուրջը։ Ես շնորհակալ մարդ եմ։ Շնորհավոր, փոքրիկ, տեկիլան` ինձ վրա», –լուսանկարին կից գրել է դերասանը։

Գրառումն ավելի քան 1.5 մլն հավանության է արժանացել, իսկ երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել։

««Ծնունդդ շնորհավոր, գեղեցկուհի»,«Անչափ սիրուն եք, միշտ երջանիկ լինեք»,«Որքան սեր կա այս տողերում»,–գրել են դերասանի երկրպագուները։

«Ժայռը» և նրա ընտրյալը` Լոուրեն Հաշյանը, 2 դուստր ունեն։ Ժասմինը 4 տարեկան է, իսկ Թիանան` 2։ Ջոնսոնը նախորդ ամուսնությունից ևս մեկ դուստր ունի, որն արդեն 19 տարեկան է, անունը` Սիմոն Ալեքսանդրա։

Ըստ թեմայի

Դուեյն Ջոնսոնը հուզիչ խոստովանություն է արել փոքրիկ հայուհուն. տեսանյութ
Հոլիվուդի գլխավոր «ժայռ» Դուեյն Ջոնսոնը թաքուն ամուսնացել է հայուհու հետ. լուսանկար
Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը ըստ Forbes-ի կգլխավորի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը
թեգերը:
ծնունդ, շնորհավորանք, հայ, Կին, Դուեյն Ջոնսոն

Գլխավոր թեմաներ