11:58 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
192 0 0

Ինչպես օգտվել դժվարին իրավիճակից և օգտագործել քաղաքը հեղեղած ջրի հոսանքը հանրային տրանսպորտի փոխարեն։ Համացանցում զվարճալի լայֆհաք է հայտնվել հնդիկների կողմից։  

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Օգոստոսի վերջին Հնդկաստանի հարավում խոշոր ջրհեղեղ է եղել։ Հարյուրամյակի ամենաուժեղ հեղեղի արդյունքում զոհվել է առնվազն 17 մարդ։ 

Տարերային աղետի պատճառ են դարձել սեզոնային մուսոնային քամիները։ Դրանց պատճառով տեղի ջրամբարը գերլցվել է, ստիպված են եղել բացել պատնեշի բերանն ու ջուր բաց թողնել։ Արդյունքում որոշ բնակելի վայրեր հեղեղվել են։ Վնասվել է ավելի քան 10 հազար տուն։ Ջրհեղեղից ընդհանուր առմամբ տուժել է գրեթե 1,5 միլիոն մարդ։

Մարդիկ հաղթահարում էին իրավիճակի դժվարությունն ինչպես  կարողանում էին։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են հնդիկները տներից ջուրը նետվում, և հոսանքը նրանց տանում է։

​Տեսանյութն արդեն տասնյակ հազար դիտում է հավաքել, բազմաթիվ հավանումներ և տարածումներ ունի։ Չնայած առանձնապես ուախանալու բան չկա․ պարզ չէ, թե հոսանքն ուր է տանում մարդկանց։

Հնդկաստանում ջրհեղեղ է. 17 մարդ է մահացել

Ըստ թեմայի

ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են անհետ կորել
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել. տեսանյութ
Գյումրիում իսկական ջրհեղեղ է, մեքենաները «լողում» են փողոցներում. տեսանյութեր
թեգերը:
տեսանյութ, ջրամբար, ջրհեղեղ, Հնդկաստան

Գլխավոր թեմաներ