11:55 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Հիմնադրամի հավաքագրված գումարից 310 000 դոլարը կբաշխվի Լիբանանում գործող ուսուցիչներին աշխատավարձ վճարելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջին 9 ամիսների ընթացքում ավելի քան 600 000 դոլարի օգնություն են ցուցաբերել Լիբանանի հայ կրթօջախներին և լրատվամիջոցներին։ Հիմնադրամն ամփոփել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը` ներկայացնելով արդյունքները։

«Հիմնադրամը հավաքագրել էր շուրջ 312 000 դոլար։ Հանգանակությունը փոխանցելիս, դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100 000 դոլար։ Հավաքագրված գումարից 310 000 դոլարը կբաշխվի Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ ավելացված 100 000 դոլարը կհատկացվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքագրված գումարից 13 000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այժմ գտնվում է Բեյրութում՝ նվիրատվությունն անձամբ փոխանցելու առաքելությամբ։

Արշամյանը նաև հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառին։ Վեհափառը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն ի նպաստ Հայաստանի և Սփյուռքի կայունության և հզորացման։

Ի աջակցություն Բեյրութի. Երևանում բացօթյա բարեգործական համերգ կկայանա

Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։

Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Լիբանանահայ երկու բժիշկ ընտանյոք բնակություն են հաստատել Շուշիում

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։

Ըստ թեմայի

Երևան տեղափոխվող լիբանանահայերի համար արտոնություն կսահմանվի
Լիբանանի մայրաքաղաքում դարձյալ հրդեհ է. նախկին պայթյունի վայրում անվադողեր, նավթ է այրվում
Լիբանանահայերի հոսքը շարունակվում է. ինչպե՞ս է Հայաստանն օգնելու նրանց
ՀՀ կառավարությունը լիբանանահայերին ընդունելու համար հատուկ փաթեթ է մշակում. Սինանյան
թեգերը:
դրամահավաք, Տաշիր, պայթյուն, Բեյրութ, Լիբանան

Գլխավոր թեմաներ