ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի սեպտեմբերի 14-ին Մոսկվայում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փաստաթղթերի ստորագրում և մամուլի ասուլիս չի լինելու։
«Աշխատանքային այց է լինելու, Լուկաշենկոն շփվելու է Պուտինի հետ։ Բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում, մամուլի ասուլիս կամ մամուլի համար հայտարարություններ չեն սպասվում»,-ասել է նա։
Մինսկում բողոքի տրամադրությունները չեն հանդարտվում։ Ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները ամբողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ԿԸՀ-ի տվյալներով` նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը:
Լուկաշենկոն Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ հստակեցնել երկու երկրների միջև առաջացած զգայուն հարցերը: Նրա խոսքով՝ Բելառուսում ընդդիմության ելույթներն ու քաղաքական ճգնաժամը դաս են դարձել երկու երկրների համար։
«Խա՞ղ է»․ ինչու են արգելափակվել Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները