23:34 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Ամբաստանյալը ծեծել է, աքացի տվել և խեղդել տուժածին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրա որոշման վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայում դատական գործընթացի ժամանակ ամբաստանյալն ամուսնության առաջարկ է արել տուժածին, վերջինս համաձայնել է, հայտնում է Bild–ը։

Ինչպես հայտնում են, 47-ամյա ամբաստանյալ Անդրեաս Զ.–ն տուժած Կատարինա Բ–ի կենակիցն է և մեղադրվում է նրան կանոնավոր ծեծի ենթարկելու մեջ։

Պարբերականը նշում է, որ հավանաբար ամբաստանյալի նման արարքը պայմանավորված է ժամկետի կրճատման հնարավորությամբ, այլ ոչ թե ջերմ ու լուսավոր զգացմունքներով, չէ՞ որ նորաթուխ հարսնացուն կարող է հրաժարվել Անդրեասի դեմ իր ցուցմունքներից։

Կատարինան երեք երեխա ունի, որոնցից մեկը ամբաստանյալից է, ներկա պահին նա ևս հղի է, ենթադրյալ հայրն Անդրեասն է։

Նշվում է, որ անկախ նման անկանխատեսելի շրջադարձից, տղամարդու նկատմամբ դատն այնուամենայնիվ կշարունակվի։

Ըստ թեմայի

79 տարի միասին են. էկվադորցի 100-ն անց ամուսինները հայտնվել են Գինեսի գրքում
Հայաստանում այսուհետ հնարավոր կլինի շատ արագ փոխել անունն ու ամուսնանալ
Հայ ամուսնուն թողել է երեխաների մոտ․ ինչպես է Աննա Խիլկևիչը մենակ հանգստանում. լուսանկար
թեգերը:
ծեծ, Գերմանիա, Դատարան, ամուսնություն, առաջարկություն

Գլխավոր թեմաներ