23:04 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Սննդաբանը խորհուրդ է տալիս որևէ հավելումներով սև սուրճ չօգտագործել, առանց հավելումների սուրճն ավելի նախընտրելի է։

Սուրճը վտանգավոր է դիտարկել որպես ճարպերի այրման և նիհարելու արդյունավետ միջոց։ Այս մասին радио Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է սննդաբան Մարգարիտա Կորոլյովան։

«Եթե մարդը տրամադրված է նիհարել սուրճի օգնությամբ, նա իրեն համոզում է, որ կոֆեինը արագացնում է նյութափոխանակությունը։ Այո, կոֆեինը արագացնում է նյութափոխանակությունը, սակայն դա տեղի է ունենում սրտամկանի հաճախակի կրճատման հաշվին։ Ի՞նչ կլինի սրտի հետ, եթե մենք հույսներն դնենք կոֆեինի վրա որպես ճարպն այրելու միջոց և դրա համար օրական մինչև 8 բաժակ սուրճ օգտագործենք։ Իհարկե, սրտի հետ խնդիրներ կառաջանան», – ասել է նա։

Սննդաբանը նշել է, որ միևնույն ժամանակ նիհարել կարելի է սուրճի չափավոր օգտագործման դեպքում։ Ըստ նրա, նախընտրելի է առանց որևէ հավելումների սուրճ ըմպել։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

Ըստ թեմայի

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
թեգերը:
նիհարել, Սննդամթերք, սուրճ

Գլխավոր թեմաներ